Մասիսի ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լեփսիուսի փողոցի բնակիչ տղամարդը, նախորդ օրը Այնթապ գյուղում գողացված դրամապանակում եղած բանկային քարտից գումար է կանխիկացրել։
Հետագա միջոցառումների արդյունքում 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Նորաշխարհյան փողոցում, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած մեքենայով տեղափոխվեց Մասիսի բաժին։
Նա խոստովանեց, որ նախորդ գիշերը՝ ժամը 01։40-ի սահմաններում, վերցրել է դրամապանակը և բանկային քարտից կանխիկացրել 114 հազար դրամ։
Գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է։
42-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ



