Էրիկ Իսրայելյանի 5-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը 5-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Այս մասին հայտնում է Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդը:
Կանադայի Քվեբեկ քաղաքում ապրիլի 9-ին անցկացված բռնցքամարտի երեկոյում Էրիկ Իսրայելյանը մենամարտել է չիլիացի Ֆրանկո Ֆիլգեյրայի (5-2-0) հետ եւ հաղթել 4-րդ ռաունդում նոկաուտով:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամը 2025 թվականից է հանդես գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում եւ ներկայացնում է կանադական պրոմոութերական ընկերություն:
Հայաստանի հավաքականի կազմում պաշտոնական մրցաշարում նա վերջին անգամ մասնակցել է 2023 թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությանը եւ նվաճել բրոնզե մեդալ, որից հետո մասնակցել է 2024 թ. մեծահասակների Հայաստանի առաջնությանը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվելու մտադրությունների մասին Իսրայելյանը հայտնել էր դեռ 3 տարի առաջ, նաեւ կնքել էր պայմանագիր պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոութերական ընկերության հետ: Այդ շրջանում բռնցքամարտիկը հայտարարել էր, որ այլեւս չի ցանկանում ներկայացնել Հայաստանը եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Որոշ ժամանակ անց երիտասարդների աշխարհի չեմպիոնը չեղարկեց Eye of the Tiger Management պրոմոութերական ընկերության հետ պայմանագիրը, քանի որ ԿԳՄՍ-ն հանրային քննարկման դրեց Էրիկ Իսրայելյանին տարկետումից զրկելու նախագիծը եւ բռնցքամարտիկը ստիպված եղավ շարունակել մրցելույթները մինչեւ 22 տարեկանների հավաքականի կազմում:
Էրիկ Իսրայելյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 5 մենամարտ եւ տարել նույնքան հաղթանակ, որից երեքը նոկաուտով:
Նորամուտը նշել է 2025 թ. հոկտեմբերի 4-ին հունգարացի Ռիչարդ Բերնաթի նկատմամաբ հաղթանակով:
Հետևեք մեզ՝ այստեղ



