Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին Փաշինյանի պատճառով. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru–ն գրում է, որ, ըստ վերլուծաբանների, Ռուսաստանի նախագահի և Հայաստանի կառավարության ղեկավարի միջև զրույցը անկեղծ և խիստ էր. եթե Երևանը պահպանի իր ներկայիս ուղղվածությունը, ապա դա սպառնում է տնտեսական խնդիրներով հանրապետության համար։ Մասնագետները նշում են, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանը աստիճանաբար հեռանում է Ռուսաստանից և ուղղվում դեպի Արևմուտք։

«Վալդայ» քննարկման ակումբի փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոյի համոզմամբ, Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի միջև բանակցությունների հրապարակային մասը դասական օրինակ է այն բանի, ինչը գիտնականները անվանում են հարկադրման դիվանագիտություն: «Ռուսաստանի նախագահը նրբորեն բացատրեց հայկական պատվիրակությանը, թե ինչու պետք է Երևանը հաշվի առնի Մոսկվայի շահերը, այլ ոչ թե թշնամական քաղաքականություն վարի», - ասել է փորձագետը: Նա կարծում է, որ հանդիպման արդյունքները կբացահայտվեն իրական գործողությունների միջոցով: «Բայց մեկ բան է պարզ է՝ Երևանը հայտնվել է քաղաքական խաչմերուկում։ Տարբերակներից մեկը Ուկրաինայի ուղին է՝ Ռուսաստանի հետ կապերի խզումը, Եվրոպային ինտեգրումը և այլն։ Սակայն նույնիսկ Մոլդովան, դիտարկելով Կիևի փորձը, նման քայլերը կատարում է համեմատաբար զգուշորեն», - պնդել է վերլուծաբանը։

Քաղաքագետ Պավել Դանիլինն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը, անգամ ուժ կիրառելով, քաղաքական դաշտը մաքրում է մրցակիցներից։ «Բայց, այնուամենայնիվ, վարչապետի դիմակայությունը Մոսկվայի հետ, անկասկած, լուրջ թերություն է ներկայացնում առաջիկա ընտրություններում։ Հնարավոր է, որ Փաշինյանին քննադատեն Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման համար։ Իզուր չէ, որ Հայաստանում զուգահեռներ են անցկացնում 2013 թվականի Ուկրաինայի իրավիճակի հետ՝ մատնանշելով երկու աթոռի վրա նստելու փորձի հետևանքները»,նշել է Դանիլինը։ vz.ru–ի զրուցակցի խոսքով, Վլադիմիր Պուտինը Կրեմլում Փաշինյանի հետ իր բանակցությունների բաց մասում դիմել է ոչ միայն իր անմիջական գործընկերոջը, այլ նաև ամբողջ հայ ժողովրդին։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև զրույցին, այն չափազանց անկեղծ էր. Ռուսաստանի առաջնորդը բացահայտորեն արտահայտեց իր երկրի շահերը, մտահոգությունները և ցանկությունները», - շարունակել է Դանիլինը։

Նա կանխատեսել է, որ եթե Հայաստանի ներկայիս կառավարությունը պահպանի իր ներկայիս ուղղվածությունը, դա կսպառնա երկրին տնտեսական խնդիրներով։ «Եթե Երևանը ավելի մոտենա ԵՄ-ին, Եվրասիական տնտեսական համայնքի դուռը կփակվի հանրապետության համար։ Եվ դա կնշանակի եկամտի հսկայական կորուստ», - ընդգծել է վերլուծաբանը։ «Այսպիսով, Հայաստանը ստիպված կլինի էներգիա գնել համաշխարհային գներով, այլ ոչ թե վեց անգամ ավելի էժան, քան հիմա է։ Ավելին, ատոմակայանի բլոկների շահագործումը կվտանգվի, ինչպես նաև Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Ռուսաստան։ Հանրապետության բարգավաճումը վերջին տարիներին աճում է, և դա մասամբ Մոսկվայի հետ կապերի շնորհիվ։ Բայց հիմա այդ միտումները կարող են լրջորեն խաթարվել», - եզրափակել է Դանիլինը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding