Պենտագոնը հայտնել է, որ ռազմական գործողության ընթացքում խոցել է Իրանի պաշտպանական ձեռնարկությունների 90 տոկոսը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Էպիկական կատաղություն» գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել զենք եւ ռազմական տեխնիկա արտադրող իրանական ձեռնարկությունների 90 տոկոսին, հայտնել է Պենտագոնը՝ հղում կատարելով արշավի ամփոփիչ տվյալներին։
Ընդհանուր առմամբ, խոցվել են Իրանի տարածքում գտնվող ավելի քան 13 հազար ռազմական թիրախներ, այդ թվում՝ 1,7 հազարը՝ գործողության առաջին 72 ժամվա ընթացքում, նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
Ներկայացված տվյալների համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են բալիստիկ հրթիռների տեղակայման եւ պահեստավորման ավելի քան 450 վայրեր, անօդաչու թռչող սարքերի ավելի քան 800 պահեստավորման վայրեր եւ 1,5 հազար ՀՕՊ օբյեկտներ։ Բացի այդ, վնասվել կամ ոչնչացվել է ավելի քան 155 իրանական ռազմանավ։
Իրանի դեմ ռազմական գործողություններին մասնակցել է ավելի քան 50 հազար ամերիկացի զինծառայող, նշվել է Պենտագոնի հաշվետվությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ



