Մերցի աշխատանքից դժգոհության մակարդակը հասել է նոր ռեկորդային նիշի. Bild
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանացիների դժգոհության մակարդակը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի աշխատանքից՝ վառելիքի գների աճի ֆոնին, հասել է նոր ռեկորդային նիշի՝ 70 տոկոս։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն իրականացրել է INSA ինստիտուտը Bild թերթի պատվերով։
Հարցման ենթարկվածների միայն 21 տոկոսն է դրական գնահատել կառավարության ղեկավարի աշխատանքը, ինչը բացարձակ հակառեկորդ է։ Եվս 9 տոկոսը չի կարողացել կողմնորոշվել պատասխանի հարցում։ Գերմանացիներն էլ ավելի վատ են վերաբերվում գործող կառավարության աշխատանքին։ 73 տոկոսը դժգոհ է կառավարության գործունեությունից ՔԴՄ/ՔՍՄ եւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության դաշինքի կազմում։ Միայն 20 տոկոսն է դրական գնահատել նրան, 7 տոկոսը չի կողմնորոշվել իր դիրքորոշման հարցում։ Հարցումն իրականացվել է ապրիլի 9-10-ին, մասնակցել է 1 003 մարդ։
«Նույնիսկ կառավարական կուսակցությունների կողմնակիցներն են մեծ մասամբ դժգոհ կառավարությունից»,- նշել է INSA-ի տնօրեն Հերման Բինկերտը: «Քիչ հավանական է, որ կանցլերը եւ կոալիցիան կարողանան փոխել այս միտումը»,- նշել է փորձագետը։
Քաղաքական կուսակցությունների վարկանիշային աղյուսակում «Գերմանիայի համար այլընտրանքը» (AfD) զբաղեցնում է առաջին տեղը՝ 26 տոկոսով։ Երկրորդ տեղում է ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 25 տոկոսը։ Երրորդ տեղում են սոցիալ-դեմոկրատները՝ 14 տոկոսով, որին հաջորդում են «Կանաչները»՝ 13 տոկոսով եւ Ձախերի կուսակցությունը՝ 10 տոկոսով։ Մնացած կուսակցությունները չէին կարողանա հաղթահարել Բունդեսթագ մտնելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը։ Այս հարցումն անցկացվել է ապրիլի 7-10-ը, որին մասնակցել է 1 205 մարդ։
Հետևեք մեզ՝ այստեղ



