Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, հայտնում է BBC-ն:
Հունգարիայում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ քաղաքացիները քվեարկում են միամանդատ ընտրատարածքի թեկնածուի և կուսակցության օգտին:
Ընտրություններին մասնակցում է ընդհանուր առմամբ հինգ կուսակցություն։ Հիմնական մրցակիցներն են 2010 թվականից վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վիկտոր Օրբանի «Ֆիդես»-ը և 2020-ին ստեղծված Պետեր Մադյարի «Տիսա»-ն (Մադյարն իշխող կուսակցությունից ընդդիմություն է անցել 2024 թվականին)։
Որոշ սոցիոլոգիական հարցումներ կանխատեսում են «Տիսա»-ի վստահ հաղթանակը, սակայն իշխանամետ կենտրոնները ենթադրում են, որ Օրբանի կուսակցությունը կպահպանի խորհրդարանական մեծամասնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



