Գյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Անկախության» հրապարակում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Հարություն Ա․-ի վարած «Mercedes» և 41-ամյա Սարգիս Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Mercedes»-ներից մեկի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Ռիտա Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



