Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Բաղրամյան պողոտայի ցույցերի հետ կապված որոշ ոստիկաններ կարգապահական տույժերի են ենթարկվել

SOCIETY

Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում տեղի ունեցեած դեպքերի առնչությամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության մի շարք աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժերի: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

«Հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն:

Հուլիսի 13-ի դրությամբ կատարված քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ:

Մասնավորապես, հասարակական կարգի պահպանությանն ու անվտանգության ապահովմանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Աբրահամյանը թույլ է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված կարգապահական կոպիտ խախտում: Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 3-րդ մասի 1-ին կետերի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝ Գ. Աբրահամյանի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Մեհրաբյանը եւ քրեական հետախուզության բաժնի կրտսեր օպերլիազոր Ա. Ղալեչյանը խախտել են «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին «թ» կետի պահանջը: Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու` զսպվածություն չցուցաբերելու եւ ծառայության ընթացքում վայելուչ ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսեւորելու համար, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի` Ա. Մեհրաբյանին հայտարարվել է «նկատողություն», իսկ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության կրտսեր օպերլիազոր, ոստիկանության ենթասպա Ա. Ղալեչյանին, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի` հայտարարվել է «խիստ նկատողություն»:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի դասակի հրամանատարի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Ս. Բաբայանը, նույն դասակի ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Մկրտչյանը, նույն գնդի ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Բուդաղյանը, գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գ. Խաչատարյանը, նույն վարչության ՔՀԲ կրտսեր օպերլիազոր, ոստիկանության ավագ ենթասպա Ա. Մանուչարյան եւ Կենտրոնականի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Ռ. Վարդանյանը ծառայողական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ` քաղաքացիներին բերման ենթարկելիս գործել են ոչ արհեստավարժ, ինչով խախտել են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝ Ս. Բաբայանին, Ա. Մկրտչյանին, Կ. Բուդաղյանին, Գ. Խաչատրյանին, Ա. Մանուչարյանին Ռ. Վարդանյանին հայտարարվել է «խիստ նկատողություն»:

Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայության ընդգրկված ոստիկանության մյուս ծառայողների գործողությունների եւ քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննությունը շարունակում է: Արդյունքների մասին կտեղեկացվի պարբերաբար:

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback