Մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը
SPORTՓետրվարի 16-ին մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջին խաղային օրը «Բենֆիկա»-ն սեփական հարկի տակ կընդունի Ռուսաստանի «Զենիթ»-ին, իսկ Ֆրանսիական ՊՍԺ-ն հյուրընկալելու է Լոնդոնի «Չելսի»-ին:
«Բենֆիկա»-ն 2016 թ-ին անցկացրած պաշտոնական 10 հանդիպումներից 9-ում հաղթանակ է տոնել: «Զենիթ»-ը անցկացրած 5 հանդիպումներն էլ ավարտել է հաղթանակով: «Բենֆիկա»-ն 10 միավորով գտնվում է «C»-խմբի երկրորդ հորիզոնականում, իսկ «Զենիթ»-ը 15 միավորով գլխավորում է «H»-ն ենթախումբը: Այդուհանդերձ, խաղի ֆավորիտը լիսբոնյան թիմն է:
ՊՍԺ- «Չելսի» հանդիպման ֆավորիտը ֆրանսիական թիմն է համարվում: Երկու թիմերն էլ ունեն 13-ական միավոր: ՊՍԺ –ն գտնվում է «A» խմբի երկրորդ հորիզոնականում, իսկ «Չելսի»-ն գլխավորում է «G» խումբը: «Չելսի»-ին հաջողվել 11 խաղ անցկացնել առանց պարտվելու: ՊՍԺ-ն չորրորդ անընդմեջ մրցաշրջանն է անցկացնում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը պաշտպանում է «Բարսելոնա»-ն, որը 1/8 եզրափակիչում հանդիպելու է Լոնդոնի «Արսենալ»-ին: