ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա Սողոմոնյան
BLOGԱպրումակցումը, կարեկցանքը Մարդու լավագույն հատկանիշներից են։ Այդ հատկանիշներն առատ են հատկապես պատանիների, երիտասարդների մոտ, ովքեր դեռևս չեն ընկել միջավայրեր, որտեղ տիրում են խարդավանքն ու եսաշահությունը, ու այդ պատճառով դեռևս աղտոտված չեն նրանց հոգիները։ Ես լավ գիտեմ, որ շատ շատերը կմտածեն, թե Դավիթ Մինասյանի հետ կապված դեպքից ՀայաՔվեն ձգտել է քաղաքական դիվիդենտներ շահել։ Այսպիսի մտածումը կյանքի իրավունք գուցե ունի, քանի որ ներկայում գործ ունենք քաղաքականության ամենացածր ու փտած դրսևորումների հետ։ ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է (տա Աստված, այդպես լինի)։ Ուստի վստահաբար կարող եմ ասել, որ մենք մեր կազմակերպության ներսում քաղաքական կարճաժամկետ դիվիդենտներից ավելի կարևորում ենք Մարդ տեսակի, Հայ տեսակի պահպանումն ու զարգացումը։
Դավթի ազատ արձակմանն ուղղված մեր երիտասարդների ակցիային մասնակցել են մեզ հարազատ, շատ հարազատ մարդիկ։ Իսկ մեզ մոտիկից ճանաչողները հաստատ չեն կարող ասել, որ մենք մեզ հարազատ մաքուր հոգիներին կարող ենք օգտագործել քաղաքական նպատակների համար։ Իսկ մեր երիտասարդներին ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ ցուցաբերած վստահության համար։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



