Ես կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան
POLITICS«Ես կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար, ցանկանում եմ դատախազը՝ Դալլաքյանը, մասնակցի այս դատական նիստերին, և որպես լոռեցի տղա՝ առաջնորդվի իր խղճի հետ»,- դատարանում ասաց Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ հարուցված քրեական վարույթի պատճառներին:
Այսօրվա դատական նիստում Սամվել Կարապետյանի պաշտպանները միջնորդեցին փոխել Սամվել Կարապետյանի խափանման միջոցը: Դատավորը որոշեց հարցն առաջնահերթության կարգով քննարկել:
Մեղադրող դատախազն էլ միջնորդեց 3 ամսով երկարաձգել կալանքը՝ հիմնավորելով, որ կան անձինք, որոնց վրա Սամվել Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



