Կապիկի ծաղկի բռնկում Պակիստանում․ կա 9 զոհ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պակիստանի հարավային Սինդ նահանգում կապիկի ծաղկից (mpox) մահացել է ինը մարդ, իսկ այս տարի հաստատված դեպքերի թիվը հասել է 25-ի։ Նահանգային առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ ընդհանուր առմամբ գրանցվել է 122 կասկածելի դեպք, ինչը վկայում է տարածաշրջանում վիրուսի շարունակական տարածման մասին, հաղորդում է Սինհուան։
Ամենաշատ տուժած տարածքը Խայրպուրն է (18 հաստատված դեպք), որին հաջորդում են Սուկուրը (3 դեպք) և Կարաչին (4 դեպք)։ Իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակին և հորդորում բնակչությանը պահպանել կանխարգելիչ միջոցառումները և ախտանիշների հայտնվելուն պես անհապաղ դիմել բժշկական օգնության։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



