Երկրում հանցագործություններն աճում են, իսկ իրավապահները կենտրոնացած են ընդդիմադիրներին ճնշելու վրա. Գ. Մելոյան
POLITICS«Սա քաղաքական միջամտություն է, բնավ իրավական պրոցես չէ; Մենք արդեն ակնհայտ օրինաչափություն ենք տեսնում, որ թիրախում մեր քաղաքական ուժն է՝ «Ուժեղ Հայաստան»-ը»,-Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ իրավապահների նման գործողությունները խախտում են ընտրական իրավունքը։
«Մեր առաջնորդը՝ Սամվել Կարապետյանն արդեն 10 ամիս ապօրինաբար զրկված է ազատությունից։ Մենք ունենք հանրային մեծ աջակցություն, որը տեսաք օրեր առաջ։ Այս միջամտությունները, ջղաձգումները հանրային աջակցության հետևանքներն են»,-ասաց Մելոյանը։
Նա ընդգծեց, այս օրերին իշխանությունն ակտիվորեն, նաև վարչական ռեսուրսի օգտագործմամբ քարոզարշավ է իրականացնում, մինչդեռ իրենց խոչընդոտում են։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



