Այն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան
BLOGԱրման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման։ Թիրախն այս անգամ իմ գործընկեր Էլինար Վարդանյանն էր, որին Փաշինյանի հրահանգով նշանառության տակ էին առել Վահագն Ալեքսանյանն ու Ռուբեն Ռուբինյանը։
Նախ տղաներ ջան, ինչքան էլ իրար հերթ չտալով Գագիկ Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ անունով շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն ու լրջությունը չի ավելանալու, իզուր ձեզ էդքան մի կոտորեք։
Երկրորդ՝ էդ որ անընդհատ խոսում եք տեղից-տեղ տեղափոխվելուց՝ձեզանից ո՞վ, ո՞նց և որտե՞ղից հայտնվեց ՔՊ-ի կազմում, թե չէ տպավորություն է, որ բոլորդ ծնվել եք Նիկոլ Փաշինյանի անվան «ծննդատանը», իսկ քայլել սովորել ՔՊ-ի մսուր-մանկապարտեզում։
Երրորդ՝ գուցե իմ հորդորը ուշացած ու հասցեական չէ, բայց տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից։ Թեպետ ում՝ ինչ եմ ասում։
Եվ ամենակարևորը՝ հարձակման հրահանգը, այն ՍՄՍ-ը, որը ստացել էիք՝ հայերեն էր, թե թուրքերեն։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



