Նայիր բթամատիդ. ինչպիսի՞ն է այն. իսկ հիմա նայիր, թե ինչ է դա նշանակում
LIFEԳաղտնիք չէ, որ ձեռքերը կարող են շատ բան պատմել մարդու բնավորության մասին։
Նայիր բթամատիդ. ինչպիսի՞ն է այն։ Իսկ հիմա նայիր, թե ինչ է դա նշանակում։
Ⓐ Ներքևի հատվածը ավելի երկար է վերևի հատվածից։ Եթե Ձեր բութ մատն այն տեսքն ունի, ինչ «A» պատկերում, նշանակում է, որ Դուք վստահելի կողակից եք։ Դուք շրջահայաց եք ու իրերին օբյեկտիվորեն եք նայում։ Դուք նախընտրում եք չշտապել ու վայելել դանդաղ ու մտածված ռիթմը։ Դուք ճնշումներ տանել չեք կարողանում, հատկապես այն, որ երկար է շարունակվում։ Այդ իսկ պատճառով «նվնվան» կողակիցները, ինչպես նաև նրանք, ովքեր միայն Ձեզնից, բայց ոչ իրենցից, չափազանց շատ բան պահանջող պերֆեկցիոնիստներ են, Ձեզ հարմար չեն։
Դուք այնպիսի մարդ եք, ով նախընտրում է «բաց թողնել հնարավորությունը», քան գնալ անհասկանալի ու անհասանելի հորիզոնների հետևից։
Ⓑ Երկու հատվածները գրեթե հավասար չափ ունեն։ Դուք պրագմատիկ եք ու սիրում եք ամեն ինչ պլանավորել, և որ ամեն ինչ դասավորվի նախապես պլանավորածի պես։ Միայն այսպիսի իրավիճակում եք Դուք Ձեզ հարմարավետ զգում։ Դուք այն մարդկանցից չեք, ովքեր թույլ են տալիս իրենց «մեկ օրով» ապրել։ Դուք նախընտրում եք Ձեր զգացմունքներն ի ցույց չդնել, մինչև որ ինքներդ դրանցից մինչև վերջ գլուխ չհանեք։
Բացի այդ, Դուք բավականին խորհրդավոր, հետաքրքրասեր ու հետաքրքիր մարդ եք։ Ձեզ հետ, անկասկած, միշտ զրուցելու թեմաներ կան։
Ⓒ Վերևի հատվածն ավելի երկար է ներքևի հատվածից։ Դուք սիրահարվում եք խելագարի նման, ու ողջ աշխարհը դադարում է գոյություն ունենալ Ձեզ համար։ Դուք մոռանում եք Ձեր բոլոր պատասխանատվությունների մասին։ Ձեզ համար կարևոր են դառնում միայն Ձեր հարաբերությունները։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
3
Ucom Fellowship Incubation Program Participants Visit Ucom
4
Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin Branch
5
Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris



