Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ
POLITICSՀակակոռուպցիոն դատարանի մոտից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ: Հայտնում են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լարված իրավիճակ էր ստեղծվել, քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև։
Ըստ նախնական տվյալների, կան բերման ենթարկվածներ, նրանցից մեկը Վաղինակ Ղազարյանն է։
Նշենք, որ այսօր շարունակում է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը, որն ընդհատվել էր ապրիլի 15–ին։
Դատարանի բակում են հավաքվել Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ։ Այստեղ են նաև ոստիկանական մեծ ուժեր։ Աջակիցների մի մեծ խումբ էլ Երազի այգուց երթով ժամանել է դատարան։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



