Yerevan, 04.June.2026,
00
:
00
BREAKING


Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

fondsk.ru–ն «Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» վերնագրով հոդվածում գրում է, որ 2023 թվականին հայ ժողովրդին բաժին հասած պատմական, քաղաքական և ռազմական աղետը վերաճել է մարդասիրական աղետի։ Այն նաև հենց Հայաստանում դարձել է սոցիալ-քաղաքական խոր դեֆորմացիայի կատալիզատոր: Բնակչության զանգվածային արտագաղթը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը մի քանի օրվա ընթացքում ընդունեց ավելի քան 100 հազար փախստական, աննախադեպ պատասխանատվություն է դրել Հայաստանի պետական ինստիտուտների վրա։ Սակայն այսօր՝ 2026 թվականի գարնանը, մենք ականատես ենք նրան, թե ինչպես են իրական մարդկային ցավը և տարրական գոյատևման անհրաժեշտությունը պատանդ դառնում նեղ կուսակցական շահերին և գաղափարախոսական մանիպուլ յացիաներին, որոնք ուղղված են հազարավոր հայրենակիցների արժանապատվության վնասի հասցմամբ Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնականապես փակելուն։

Ընթացիկ ճգնաժամի հիմքում ընկած պատճառները, որոնք հանգեցրել են հայկական մշակույթի և քաղաքակրթության օրրանի՝ Արցախի ապահայացմանը, չեն կարող դիտարկվել քաղաքական որոշումների շղթայից առանձին։ Այս ողբերգության հիմքը դրվել է Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ կասկածելի աշխարհաքաղաքական երաշխիքների դիմաց փաստացի թույլատրվել է այդ տարածաշրջանի հանձնումը Ադրբեջանին։ Իսկ 2023 թվականի իրադարձությունները, երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ղեկավարությամբ հայկական բանակը պարզապես հեռադիտակով դիտում էր էթնիկ զտումների գործընթացը, դարձավ այդ ռազմավարության տրամաբանական ավարտը։

Իշխանությունների ներկայիս անկարողությունը՝ ապահովել արցախահայերի արժանապատիվ ինտեգրումը, «հեռու մնալու» քաղաքականության ուղղակի շարունակությունն է։ Այս համակարգային ձախողման հստակ հաստատումն այն փաստն է, որ նոր ժամանածների հսկայական թվից մինչ օրս միայն մոտ 4300-ն է ստացել ՀՀ քաղաքացիություն։ «Անձնագրավորման» դանդաղ տեմպը պայմանավորված է ոչ միայն բյուրոկրատիայով, այլ նաև կառավարության ռազմավարական հաշվարկներով. արցախցիներին անորոշ կարգավիճակով ամորֆ զանգվածի վերածելը զրկում է նրանց քաղաքական ձայնից։

Իրավիճակի առանձնահատուկ ցինիզմն ընդգծվում է այն ինստիտուցիոնալ թակարդներով, որոնց մեջ հայտնվել են բռնի տեղահանվածները։ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից առաջարկվող «ժամանակավոր պաշտպանության» ռեժիմը գործնականում դարձել է ճնշման գործիք. երկարաժամկետ բնակարանային ծրագրերի իրավունքը սերտորեն կապված է քաղաքացիություն ստանալու հետ: Արցախի շատ բնակիչներ դա ընկալում են որպես հարկադրական վերջնագիր. 070 կոդով անձնագրից հրաժարվելը նշանակում է հրաժարվել ինքնությունից և հայրենիք վերադառնալու իրավունքից՝ պատրանքային սոցիալական երաշխիքների դիմաց: Այս «փաշինյանական ոճի սոցիալական ինժեներիան» միայն արագացնում է բնակչության արտահոսքի տեմպը: Վիճակագրությունն անողոք է. հստակ հեռանկարների բացակայությունն արդեն հանգեցրել է նրան, որ ավելի քան 15000 արցախցի լքել է Հայաստանը՝ ապաստան փնտրելով այլ երկրներում (հիմնականում՝ Ռուսաստանում):

Պետական ծրագրերի ակնհայտ անբավարարության ֆոնին սոցիալական աջակցության վակուումը ստիպված են լրացնել միջազգային և հասարակական կազմակերպությունները։ Այն դեպքում, երբ սկզբում հիմնական բեռը ընկել էր Ֆրանսիայի, Եվրամիության և Նիդեռլանդների վրա, այսօր ամենաակնառու գործունեությունն է ցուցաբերում «Եվրասիա» ՀԿ-ն, որը լայնածավալ օգնության ցանց է տեղակայել Արմավիրում, Մասիսում, Արտաշատում և այլ շրջաններում: Սակայն պաշտոնական Երևանի արձագանքը այդ գործունեության հանդեպ լուրջ հարցեր է առաջացնում: Կառավարության քարոզչական մեքենան շտապել է կարիքավորներին աջակցությունը ներկայացնել որպես ազգային անվտանգության սպառնալիք՝ մարդասիրական ջանքերը որակելով որպես «հիբրիդային պատերազմի» գործիք:

Արևմտյան ռեսուրսների բաշխման թափանցիկության հարցն էլ է արժանի հատուկ ուշադրության: 2023 թվականից ի վեր միայն Եվրամիությունը, տարբեր գնահատականներով, ավելի քան 70 միլիոն եվրո է հատկացրել փախստականների մարդասիրական կարիքների համար: Դա հսկայական գումար է: Սակայն «հողի վրա» այն իրականացվել է չափազանց մասնատված ձևով։ Փախստականները շարունակում են տարրական կարիք ունենալ սննդի, դեղորայքի և կացարանի, ինչը տրամաբանական հարց է առաջացնում՝ արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել նախատեսված հասցեատերերին։ Փորձագիտական համայնքը ավելի ու ավելի է պահանջում հատկացված միջոցների անկախ աուդիտ։ Թափանցիկ հաշվետվությունների բացակայությունը պարարտ հող է ստեղծում «բյուրոկրատական ծախսերի» և վարչական անձնակազմի ուռճացվածության քողի տակ միջոցների չարաշահման կասկածների համար։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը ինքնիշխանությունը պաշտպանելու պատրվակով ցուցադրում է ընտրողական «սկզբունքային հավատարմություն»՝ հրաժարվելով ռուսական մարդասիրական օգնությունից։ Կողմնակալ լրատվամիջոցները, այդ թվում՝ որոշ տելեգրամյան ալիքներ և կուսակցական քարոզչության միջոցներ, սկսել են արցախցի ժողովրդին աջակցելու գաղափարը վարկաբեկելու, անվանարկելու արշավ։ Պատմություններն այն մասին, որ նրանք իբր «օգնության կարիք չունեն» կամ պնդումները, որ արտաքին ուժերը փորձում են գնել մարդկանց համակրանքը «մի աման բրնձի դիմաց», ուղղված են փախստականներին նվաստացնելուն։ Անապահով խավին «ընտրական ապրանք» ներկայացնելու փորձը ոչ միայն անբարոյական է, այլ նաև սոցիալապես վտանգավոր, քանի որ այն ներքին պառակտումներ է առաջացնում արդեն իսկ ծանր հոգեբանական հարվածներից տառապող հասարակության մեջ։

Արցախցի ժողովրդին տրամադրվող օգնության շուրջ ստեղծված իրավիճակը դարձել է Հայաստանի կառավարության ընդհանուր վիճակի հայելին։ Առանց արտաքին օգնության ազնիվ աուդիտի և սեփական քաղաքացիների դեմ տեղեկատվական պատերազմի դադարեցման, պետությունը ռիսկի է դիմում ընդմիշտ կորցնել իր բարոյական իրավունքը՝ կառավարելու այն հասարակությունը, որի վստահությունը նվազում է անվտանգություն և հարգանք փնտրելու նպատակով երկիրը լքող մարդկանց թվին համապատասխան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26