Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


Կմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Գործադիրը սահմանել է Երևան քաղաքի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքների և հարակից ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Երևան քաղաքի Բաբաջանյան-Աշտարակի խճուղու ճանապարհային ենթակառուցվածքի մինչև 270 մետր անավարտ հատվածի առկայությամբ, որը հանդիսանում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր, Տրանշ 2 (SUDIP-2)» վարկային ծրագրի շրջանակներում կառուցված ճանապարհահատվածի անբաժանելի մասը։ Նշված ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նախնական պայմանագրի շրջանակում ամբողջությամբ չեն իրականացվել՝ պայմանավորված ճանապարհի ազդեցության գոտում գտնվող գույքերի նկատմամբ սեփականության օտարման գործընթացների շրջանակներում առաջացած դատական վեճերով և դրանց արդյունքում դատարանի կողմից կիրառված սահմանափակումներով։ Որոշման ընդունման նպատակն է ստեղծել անհրաժեշտ իրավական և կազմակերպական հիմքեր նշված անավարտ հատվածի կառուցման աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման համար՝ ապահովելով ճանապարհային հանգույցի ամբողջական կառուցման մեկնարկի և ճանապարհատրանսպորտային համակարգի արդյունավետ շահագործման անհրաժեշտ նախապայմանները։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ներկայում արգելանքը վերացված է, ուստի անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել շինարարական աշխատանքների իրականացմանը, ինչը հնարավորություն կտա ապահովել տվյալ հատվածով անվտանգ և անխափան երթևեկությունը։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ աշխատանքների մեկնարկի համար անհրաժեշտ է վերանայել նախագծային փաստաթղթերը․ առկա նախագծերը կազմվել և հաստատվել են դեռևս 2015-16 թվականներին, և տարիների ընթացքում տեղանքում տեղի են ունեցել ֆիզիկական և ինժեներական փոփոխություններ։ Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ որոշմամբ սահմանվում են գնման գործընթացների կազմակերպման հատուկ պայմաններ՝ ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար։ Ըստ նրա՝ սահմանվող կարգավորումները կապահովեն մրցակցային և թափանցիկ ընթացակարգեր և թույլ կտան կառավարել պայմանագրերի կատարման ռիսկերը՝ հաշվի առնելով ծրագրի բարձր հանրային նշանակությունը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագիծն ունի շատ կարևոր նշանակություն, որովհետև ճանապարհի այդ հատվածի երկու կողմերը պատրաստ են, և հիմա հնարավորություն է ստեղծվել այն հնարավորինս արագ իրականացնելու։ Դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ վարչապետը նշել է, որ հետաձգումների նոր փուլի մեջ չընկնելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքային իշխանությունների և ՏԿԵ նախարարության աշխատանքի սերտ կոորդինացիա։

Տիգրան Ավինյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները, մասնավորապես նշելով, որ առաջիկա 1, 1,5 ամսվա ընթացքում փաստացի աշխատանքները պետք է մեկնարկեն։

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers