Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում քաղաքաշինական վարչարարության գործող համակարգում առկա մի շարք կառուցվածքային, գործնական և իրավական խնդիրների առկայությամբ պայմանավորված, որոնք վերաբերում են ինչպես կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրման փուլային կառուցվածքին, այնպես էլ դրանց շրջանակում կիրառվող հասկացությունների, ընթացակարգերի, մասնագիտական ներգրավվածության, փաստագրման և փուլային շահագործման ռեժիմների հստակությանը, կանխատեսելիությանը և գործնական կիրառելիությանը։
Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը, սահմանել բազմամասնաշենք քաղաքաշինական համալիրների համար վարչարարության հատուկ ռեժիմ, որը հնարավորություն կտա առանձին շինարարական օբյեկտների կամ դրանց ինքնուրույն շահագործման ենթակա մասերի ավարտը փաստագրել և սահմանված պայմաններով թույլատրել դրանց միջանկյալ շահագործումը։ Նախատեսվում է հստակ սահմանել փուլային ավարտական ակտի և միջանկյալ շահագործման թույլտվության իրավական հիմքերը, կիրառման նախապայմանները, ներկայացվող փաստաթղթերի կազմը, որոշման բովանդակությունը, գործողության շարունակականության պայմանները և դադարման հիմքերը և այլն։
Հետևեք մեզ՝ այստեղ



