Հույս ունենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կվերածվի երկարատև խաղաղության․ Բայրամով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը կվերածվի երկարատև խաղաղության։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նրա խոսքով, Ադրբեջանը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում առաջացած լարվածությամբ, և պաշտոնական Բաքուն առաջին օրվանից ջանքեր է գործադրում ռազմական բախումները դադարեցնելու համար. «Այս իրավիճակը մեզ համար լուրջ մտահոգություն է եղել: Սկզբից մենք ձգտել ենք ապահովել, որ ռազմական բախումները հնարավորինս արագ դադարեցվեն և բացվեն քաղաքական ու դիվանագիտական ուղիներ»:
Բայրամովը նշել է, որ առաջընթաց է գրանցվել տարածաշրջանի մի շարք երկրների պատասխանատու մոտեցման շնորհիվ, մասնավորապես ընդգծելով Թուրքիայի և Պակիստանի դերը. «Ես կցանկանայի հատկապես նշել եղբայրական Թուրքիայի և Պակիստանի Իսլամական Հանրապետության դերը: Նրանց հաջողվել է կազմակերպել բանակցություններ, որոնք հարթեցին հրադադարի ճանապարհը: Մենք մեծ հույս ունենք, որ հրադադարը կվերածվի մշտական խաղաղության»,- ասել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ



