Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչ փոփոխություններ են կատարվել կաթի և կաթնամթերքի փորձաքննության կարգում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» և մի շարք այլ որոշումներում։ Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առավել նպատակահարմար է, որ կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանված լինի կառավարության առանձին որոշմամբ, քանի որ գործող կարգում չկան սահմանված կաթի ընդունման կետի, կաթ ընդունողի և փորձաքննության հետ կապված հասկացությունները։ Խմբաքանակի և փորձաքննության հետ կապված կան առանձնակի յուրահատկություններ, ինչին մշտապես բախվում են տնտեսվարողները, մասնավորապես նախագծում սահմանվել են առանձին և միավորված խմբաքանակ հասկացությունները, վերամշակման ենթակա կամ շուկաներում վաճառքի ենթակա կաթը, ինչ պարբերականությամբ պետք է իրականացվի լաբորատոր փորձաքննություն և ինչ ժամկետներում։ Սահմանվել են նաև նմուշների վերադարձման ակտի ձևի հետ կապված դրույթներ, ինչպես նաև, թե որ արտադրանքը անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա չէ։

Նշվում է, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունն այլևս գործունեության ծանուցման տեսակ չի համարվում, հետևաբար նախագծում սահմանվել է դրույթ, որ փորձաքննությունը սոմատիկ բջիջների, պոտենցիալ վտանգավոր նյութերի, թունավոր տարրերի, միկոտոքսինների, թունաքիմիկատների, ռադիոնուկլիդների, միկրոօրգանիզմների, այդ թվում՝ պաթոգենների առկայությունը պարզելու համար, անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման պարունակության նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել միայն հավատարմագրված լաբորատորիաներում։

Սա հաշվի առնելով՝ փոփոխություն է կատարվել նաև կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 156-Ն որոշման մեջ, այն է՝ կաթին և կաթնամթերքին վերաբերող դրույթները անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել։ Միաժամանակ անհրաժեշտ է նաև փոփոխություններ կատարել կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ։ Որոշման N 2 ձևում ևս կատարվել է փոփոխություն։ N 2 ձևի անասնաբուժական վկայականը համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից տրամադրելուց անասնաբույժը պետք է լրացնի նաև տեղեկատվություն կենդանու հիվանդությունների բացակայության վերաբերյալ և նշվի, որ կաթի տվյալ խմբաքանակը ստացվել է առողջ կենդանուց, ինչպես նաև նշի, որ մարզից, համայնքից, բնակավայրից է հավաքվել կաթը և հավաքման ժամը։ N 2 ձևի անասնաբուժական վկայականը տրամադրվում է նաև վերամշակման, պահման, պահպանման նպատակով, հետևաբար այս համատեքստում փոփոխություն է կատարվել նաև վերնագրում։

Փոփոխություն է կատարվել նաև կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-ն որոշման մեջ։ Որոշումը լրացվել է նոր գլխով, որտեղ սահմանվել են կաթի ընդունման կետին ներկայացվող առանձնակի պահանջները, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ չկան սահմանված կաթի ընդունման կետին ներկայացվող պահանջներ, և այս համատեքստում բացակայում են համապատասխան ստուգաթերթերը, որպեսզի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող տեսուչը իրականացնի ստուգում։ Ստուգումները իրականացվում են իրացման ստուգաթերթերի շրջանակներում, իսկ հստակ պահանջների սահմանման դեպքում տեսուչները ստուգումներ իրականացնելիս կառաջնորդվեն այն ստուգաթերթով, որտեղ նախագծի ընդունումից հետո լրացում կկատարվի կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1266-Ն որոշման մեջ։ Սահմանվել են նաև կաթի փոխադրմանը ներկայացվող պահանջները։

Միաժամանակ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում սահմանվել է «սննդամթերքի հիգիենային, ինչպես նաև սննդամթերքի առանձին տեսակների հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների հաստատումը» լիազորող նորմը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris