Արևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը
ECONOMICSԷներգիայի համաշխարհային պահանջարկի աճը 2025 թվականին դանդաղել է, սակայն էլեկտրաէներգիայի սպառումը շարունակում է արագորեն աճել, իսկ արևային էներգետիկան հասել է կարևորագույն սահմանագծի։ Այս մասին ասվում է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) նոր զեկույցում՝ Global Energy Review 2026: Ըստ հաշվետվության՝ էներգիայի ընդհանուր համաշխարհային պահանջարկը անցյալ տարի աճել է 1,3%-ով։
Դա մի փոքր ցածր է նախորդ տասնամյակի միջին մակարդակից և նկատելիորեն քիչ է, քան 2024 թվականին։ Դանդաղումը բացատրվում է ավելի թույլ տնտեսական աճով, մի շարք տարածաշրջաններում մեղմ եղանակով և տեխնոլոգիաների էներգաարդյունավետության բարձրացմամբ։ Էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը 2025 թվականին աճել է մոտ երեք տոկոսով՝ ավելի քան երկու անգամ արագ, քան էներգիայի ընդհանուր պահանջարկը։ Թեև այս աճը մի փոքր դանդաղել է 2024 թվականի համեմատ (մասնավորապես՝ Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայի երկրներում ոչ այնքան էքստրեմալ շոգի պատճառով), այն միևնույն է գերազանցում է երկարաժամկետ միջին ցուցանիշները։
Այս աճի շարժիչ ուժերը միանգամից մի քանի գործոններ են՝ շենքերի և արդյունաբերության էլեկտրականացման ընդլայնումը, էլեկտրոմոբիլների թվի ավելացումը և տվյալների կենտրոնների (data-centers) կողմից էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը։ Արևային էներգետիկան առաջին անգամ գլխավորել է գլոբալ աճը։ 2025 թվականին հենց արևային էներգետիկան է դարձել համաշխարհային էներգամատակարարման աճի խոշորագույն աղբյուրը։ Նրան բաժին է ընկել ընդհանուր ավելացման ավելի քան 25%-ը. առաջին անգամն է, որ վերականգնվող էներգիայի ժամանակակից աղբյուրը գլխավորել է առաջնային էներգասպառման աճը։ Ընդհանուր առմամբ, վերականգնվող աղբյուրները և ատոմային էներգետիկան միասին ապահովել են էներգիայի պահանջարկի աճի գրեթե 60%-ը։
Ավելին, այս աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը գերազանցել է էլեկտրասպառման ընդհանուր աճը, այսինքն՝ մաքուր էներգիան ամբողջությամբ ծածկել է պահանջարկի ավելացումը։ Արևային գեներացիան աճել է մոտ 600 միլիոն մեգավատտ-ժամով․ սա էլեկտրաէներգիայի արտադրության բոլոր տեխնոլոգիաների մեջ խոշորագույն տարեկան աճն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Դա, իր հերթին, նպաստել է ածխային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրության նվազմանը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



