«Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներ դեռ չի հայտնաբերել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչներն այս պահին Բյուրեղավանում ջրի որակի հետ կապված խախտումներ չեն հայտնաբերել։
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ընկերությունից՝ նշելով, որ ստուգումները շարունակվում են։
Ապրիլի 22-ին Բյուրեղավանի համայնքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով’ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Նշվել էր, որ իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Համայնքապետարանը կոչ էր արել զերծ մնալ խմելու ջուրն օգտագործելուց կամ օգտագործել եռացնելուց հետո։Առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեն։
Առողջապահության նախարարությունից նաև հայտնել էին, որ հիվանդանոցային բուժօգնության համար դիմել է 5 քաղաքացի, որոնց առողջական վիճակը գնահատվում է բավարար։Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը հայտնել էր, որ նույն գանգատներով մոտ 300 անձ է դիմել պոլիկլինիկա։ Նա նշել էր, որ «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները համայնքում են, իրականացնում են նմուշառումներ և ստուգումներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



