Խայտառակ մրցավարություն WORLD BOXING-ի կազմակերպած Աշխարհի գավաթում․ Բռնցքամարտի ֆեդերացիայի հայտարարությունը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խայտառակ մրցավարություն WORLD BOXING-ի կազմակերպած Աշխարհի գավաթում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան։
«Մրցավարական տրամաբանությունից զուրկ գործողությունների արդյունքում այսօր Արթուր Բազեյանին ու Արարատ Հարությունյանին պարտություն է գրանցվել։ Բազեյանը մրցում էր Փարիզի օլինպիական փոխչեմպիոն, Ղրղստանի ներկայացուցիչ Մունարբեկ Ուլույի հետ։
Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթեց 5։0 հաշվով, երկրորդում մրցավարները նույն հաշվով հաղթանակը տվեցին մրցակցին։ 3-րդ ռաունդում Բազեյանը նետվեց առաջ ու միավորներ վաստակեց։ Դրվագներից մեկում բախման արդյունքում մրցակցի ունքը վնասվեց։ Ռինգի մրցավարը միանգամից դադարեցրեց մարտը, թեև բժշկական տեսանկյունից չկար նաև դրա կարիքը։
Միևնույն դեպքում, թեև առավեկությունը Բազեյանի կողմն էր, բայց կողային մրցավարները հաղթանակը շնորհեցին Ղրղստանի ներկայացուցչին։ Անհասկանալի ու անտրամաբանական գործողություններ էին նաև Արարատ Հարությունյանի մենամարտի ժամանակ։
Մեր մարզիկը 2-րդ ու 3-րդ ռաունդներում ուներ նկատելի առավելություն ու մրցակիցն էլ` Ռիկարդո Կուելոն նկատողություն էր ստացել ռինգի մրցավարի կողմից, բայց մենամարտի ավարտին զարմանալիորեն բարձրացրեցին Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչի ձեռքը։ Սա խայտառակ մրցավարության հերթական վառ արտացոլումն էր, որի պատճառով մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները դուրս մնացին պայքարից»։
Հետևեք մեզ՝ այստեղ



