Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ինչ է պատահել
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնի հաղորդավար Հրաչ Մուրադյանն անհանգստացրել է իր հետևորդներին՝ հիվանդանոցից հուզիչ հրապարակում անելով։
Նա պատմել է դստեր՝ փոքրիկ Միայի հետ պատահած դեպքի մասին, որն իսկական փորձություն է դարձել ծնողների համար։
Պարզվում է՝ երեխան անզգուշաբար վնասել է մատը՝ այն թողնելով մեքենայի դռան տակ։ Դեպքն այնքան լուրջ է եղել, որ ծնողները ստիպված են եղել անհապաղ դիմել բժշկական օգնության։
Հրաչը, կիսվելով հիվանդանոցում արված լուսանկարով, նկարագրել է իրենց ապրած սարսափը. «Երեկ Միմին մատը թողել էր մեքենայի դռան տակ։ Առաջին անգամ մաման ու պապան հասկացան՝ ինչ է նշանակում «գնալ այն աշխարհ ու հետ գալ»։
Առողջություն բոլոր երեխաներին»,- գրել է հաղորդավարը։ Հրաչ Մուրադյանի անկեղծացումը մեծ արձագանք է գտել համացանցում։ Հազարավոր հետևորդներ և գործընկերներ շտապել են մեկնաբանություններում իրենց աջակցությունը հայտնել և շուտափույթ ապաքինում մաղթել փոքրիկին։ Այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան զգոն պետք է լինել երեխաների անվտանգության հարցում, անգամ ամենասովորական թվացող իրավիճակներում։
Բարեբախտաբար, փոքրիկը գտնվում է մասնագետների հսկողության տակ, և ծնողները հույս ունեն, որ վնասվածքն արագ կլավանա։
Հետևեք մեզ՝ այստեղ



