Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան
POLITICSՄենք պետք է իրականությանը առերեսվենք, այս պահին անելիքը ուղղակի մեր արցախահայերի համար իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Արցախը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և Հայաստանի մաս չի կազմել: Արցախի մեր հայրենակիցները այստեղ են ողջ-առողջ, դրա մեջ մեծապես դեր ունի ցեղասպանության ճանաչման վերջին 50 տարվա քայլերը, որովհետև Ադրբեջանի նախագահը ամեն դեպքում իր նկրտումները պահել է սահմանափակման մեջ և մեր հայրենակիցները՝ ֆիզիկական անվտանգությունը վտանգի տակ լինելով, հասել են Հայաստան։
Թուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք, մեր նախնիները այստեղ բռնի են տեղափոխվել, նրանց մեծ մասը ճանապարհին սպանվել է ու դա ճշմարտություն է: Եթե մենք դա հիմա մոռանում ենք, ապա դուռ ենք բացում ու ապագայում ասում ենք, որ մեզ հետ այդպես կարելի է: 8 տարվա ընթացքում Արցախի հայերի իրավունքների կարգավիճակի քննարկումները իջել են միայն վերադարձի իրավունքի մակարդակի: Մեր երկրի և մեր ժողովրդի հիմնական նկրտումը այն է, որ հայերը իրավունք ունենան իրենց հայրենիք վերադառնան, երկրորդ հարց էլ արցախահայերի համար ապահովելն է Հայաստանում ապահով բնակություն, տների հետ կապված խնդիրը լուծել»,- նշել է նա:



