Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան
BLOGԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Ինչի մասին էր Հայոց ցեղասպանությունը` հայերը չպետք է այստեղ ապրեն, հայերին պետք է կոտորել, և կոտորում են, հետո գալիս է Արցախում էթնիկ զտումը` էլի հայերը չպետք է այստեղ ապրեն, հետո գալիս է միջանցքի խոսակցությունը` մենք պետք է գնանք գանք, բայց դուք ստեղ չպետք է կանգնեք։ Ցեղասպանության տեսքով վատ ժառանգությունը մեզ է զգոն է պահում, որ մենք լինենք ուշադիր մեր հարևան երկրների հետ և անվտանգային երաշխիքներ ունենանք նրանց հետ հարաբերվելիս»,– Ծիծեռնակաբերդում, լրագրողների ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։
Նշեց` Արցախի էթնիկ զտմանը հետ կապված միջազգային նախադեպ ունենք հենց հիմա` Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը դիմել է Արդարադատության միջազգային դատարան 23 թ․-ին Գազայում Ցեղասպանության հարցով, այդ կոնվենցիայի մասին ենք նաև մենք։ Եթե մենք դիմեինք այս հարցով 2023-24 թ․-ին, գոնե այսօր Ադրբեջանը կվախենար Արցախում մեր եկեղեցիների ոչնչացումից։
Տեսանյութն՝ այստեղ



