«Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում, թաղամասով անցնող ջրանցք ավտոմեքենա է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Վ․-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրատարում, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դուրս բերել ջրից։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Հետևեք մեզ՝ այստեղ



