Կուբան եւ ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել ավիահաղորդակցության վերականգնման մասին
INTERNATIONAL NEWSԿուբան եւ ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջեւ առեւտրային չվերթների վերականգնման մասին. ավիահաղորդակցությունը կվերսկսվի վերջին ավելի քան հիսուն տարվա ընթացքում առաջին անգամ:
Համաձայնագրով նախատեսվում է ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ օրական իրականացնել ավելի քան 100 չվերթ: Երթուղիները կգործարկվեն մի քանի ամսվա ընթացքում: BBC-ն նշում է, որ ներկայում գլխավոր հարցն այն է, թե Կուբայի ենթակառուցվածքը կկարողանա գլուխ հանել նոր զբոսաշրջիկների հոսքից:
Մեկ տարի առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել էր Կոնգրեսին՝ առաջարկելով չեղարկել Կուբայի դեմ սահմանված էմբարգոն եւ վերականգնել նրա հետ հարաբերությունները:
Հուլիսի 1-ին ԱՄՆ-ը եւ Կուբան պայմանավորվել են վերաբացել իրենց դեսպանությունները Հավանայում եւ Վաշինգտոնում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



