Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել նախագահական ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված մեքենայությունների համար
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանքներ են առաջադրվել «Բիգմալիոն» գործի շրջանակներում: Այս մասին, հաղորդել Է BFM-TV հեռուստաալիքը:
Փետրվարի 16-ին Սարկոզին հարցաքննության Է ներկայացել Փարիզի դատարանին կից ֆինանսական հանցագործությունների հետաքննության բաժին: Հարցաքննությունը տեւել Է շուրջ 12 ժամ:
Նախկին նախագահին կասկածում են 2012 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում ֆինանսական մեքենայությունների մեջ: Ֆրանսիական մամուլը գործը կոչել Է «Բիգմալիոն»՝ այն PR-գործակալության անունով, որի օգնությամբ կատարվել Է պետության նախկին ղեկավարի ընտրական մարաթոնի միջոցների մի մասի ֆինանսավորումը:
Մի շարք գնահատումներով՝ «Բիգմալիոնի» օգնությամբ անցկացված ապօրինի միջոցների չափը հասնում Է շուրջ 10 – 11 միլիոն եվրոյի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



