Թրամփը չեղարկել է իր ներկայացուցիչների այցը Իսլամաբադ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել իր ներկայացուցիչներ՝ բանակցողներ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների՝ Պակիստան կատարելիք այցը՝ Իրանի հարցով բանակցությունների համար։
«Ես որոշ ժամանակ առաջ ասացի իմ մարդկանց, ովքեր պատրաստ էին մեկնել. «Ոչ, մենք այնտեղ չենք թռչի 18 ժամով։ Բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում են», - հաղորդել է Fox News-ը։
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները շարունակում է բաց լինել բանակցությունների համար, բայց չի ցանկանում «դատարկ խոսակցություններ»։ Նրանք նաև մտադրություն չունեն վերսկսել հարվածները Իսլամական Հանրապետության տարածքում։
Ռիա նովոստին գրում է, որ ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր ամերիկյան պատվիրակության այսօր առավոտյան Իսլամաբադ մեկնելու մասին: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, նրանք պետք է հանդիպեին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ երկուշաբթի օրը՝ պակիստանցի միջնորդների հետ բանակցություններից հետո:
Թրամփը նաև գրառում է արել՝ հայտնելով իր ներկայացուցիչների այցի չեղարկման մասին, նշել է, որ չափազանց շատ ժամանակ են ծախսվել ուղեւորությունների վրա, չափից շատ աշխատանք։ Բացի այդ, ըստ նրա, իրանցիների ղեկավարության ներսում ահռելի ներքին պառակտում ու շփոթմունք է տիրում, ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատուն։
«Եթե ուզում են խոսել, կարող են անել զանգահարելով»,- գրել է Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ



