Սպիտակ տան ընթրիքի ժամանակ կրակnցներ արձակած անձը բազմաթիվ խնդիրներ է ունեցել կյանքում. Թրամփ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ տան ընթրիքի ժամանակ կրակnցներ արձակած անձը բազմաթիվ խնդիրներ է ունեցել կյանքում, հանդես է եկել ընդդեմ քրիստոնեության հայտարարել է Թրամփը։ Հայտնում է Ռիա Նովոստին։
ԱՄՆ նախագահը նշել է, որ միջադեպից հետո իրեն լավ է զգում։
«Ես լավ եմ։ Շատ առումներով շատ տխուր երեկո էր»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Մելանյա Թրամփը, որը նույնպես ներկա էր ընդունելությանը, իրեն լավ է զգում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել Washington Hilton-ում, Սպիտակ տան Ասոցիացիայի անդամների ընթրիքին:
Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



