Օբաման հույս է հայտնել, որ Թրամփը չի դառնա ԱՄՆ-ի նոր նախագահ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կալիֆոռնիայում լրագրողներին հայտարարել Է, թե հույս ունի, որ միլիարդատեր Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նոր նախագահ չի ընտրվի:
«Ես դեռ շարունակում եմ հավատալ, որ պարոն Թրամփը նախագահ չի դառնա: Ես դրա հույսն ունեմ, որովհետեւ հավատում եմ ամերիկացի ժողովրդին: Կարծում եմ՝ նա գիտակցում Է, որ նախագահ լինելը լուրջ աշխատանք Է»,- ասել Է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախագահի աշխատանքը, նշել Է Օբաման, «ոչ թոք-շոու Է եւ ոչ Էլ ռեալիթի-շոու, դա ոչ գովազդ Է եւ ոչ Էլ շուկայավարություն, դա ծանր աշխատանք Է»:
Թրամփն առաջատարներից մեկն Է նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու թեկնածուների թվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



