Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


«Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հատկանշական բան պետք է ասեմ. Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի ուղերձում բացակայում է Թուրքիա բառը, ինչը պատահական չեմ համարում։ Նա օգտագործել է «Օսմանյան կայսրություն» եզրույթը, բայց կարող էր օգտագործել, օրինակ՝ «Օսմանյան Թուրքիա»։ Չի օգտագործել՝ կարծելով, որ միգուցե դրանով կբարկացնի Թուրքիայի ղեկավարին։ Փոխարենը գնում է Էրդողանի հետ հանդիպմանը, նրա հեղինակած գիրքը սեղմում իր կրծքին և քծնող հայացքով, ժպիտով նայում Էրդողանին։ Սա է գերադասում Նիկոլ Փաշինյանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։

Զրուցել ենք ոչ միայն Հայոց ցեղասպանության 111-ամյակին նվիրված պաշտոնական ուղերձի, նույն օրերին Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման և Հայաստանի իշխանությունների քար լռության, այլև Արցախյան շարժման «փակման» և «հաստատված խաղաղության» մասին։ Ստեփանակերտի Մայր տաճարի քանդման առնչությամբ քաղաքագետը հիշեցնում է, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է որոշում, որը պարտադիր կատարման ենթակա որոշում է։ «Այն պարտավորեցնում է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պատժելու և կանխելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտների դեմ։ Սա մեջբերում է այդ դատարանի որոշումից։ Դրանից հետո Ադրբեջանն ականջալուր եղե՞լ է այս պարտադիր կատարման որոշմանը։ Ո՛չ։ Հակառակը՝ նա սաստկացնում է մշակութային ցեղասպանությունը Արցախի Հանրապետության տարածքում, և օրերս հավաստի ապացույցներով տեղեկացանք, որ պղծվել և հիմնահատակ ավերվել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները։ Իսկ միջազգային հանրությունը լուռ է, ինչպես լուռ էր, երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը մասսայական ոչնչացման զենք՝ ֆոսֆոր էր կիրառում ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության։ Կարծում եմ, որ,ամենայն հավանականությամբ, Հայաստանի գործող վարչակազմը որևէ քայլ չի ձեռնարկելու, որովհետև հայտարարել են և շարունակում են պնդել, որ Ադրբեջանի հետ հաստատված է խաղաղություն։ Ընդ որում, չեն ասում՝ պետք է հաստատվի խաղաղություն, ասում են՝ արդեն հաստատված է խաղաղություն, և, ըստ Նիկոլ Փաշինյանի, «այս խաղաղությունը պետք է սնենք, որպեսզի այն ամուր լինի, հարատև լինի և այլն»։ Կարծում եմ՝ սա քաղաքական կարճատեսություն ունեցող վարչակազմի մոտեցում է։ Ուզում եմ կարճ պատմական զուգահեռ տանել. հայոց պատմության նախընթաց շրջանում ունեցել ենք հայկական ավագանի, որը փորձել է հաճոյանալ թշնամուն, սիրաշահել, իբրև թե մեղմել նրա բարկությունը, ագրեսիվ տրամադրվածությունը՝ ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի, բայց որքան հայ ավագանին իրեն այդպես է դրսևորել, թշնամին ավելի է սաստկացրել իր հակահայկական քաղաքականությունը, այնքան ավելի է ավերել հայկական հողերը, հայ բնակչությանն ավելի է կոտորել, ցեղասպանության ենթարկել և այլն։ Սա այն քաղաքականությունը չէ, որ պետք է որդեգրել ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի»,- նկատում է մեր զրուցակիցը։ Նրա խոսքով, Հայաստանի և օկուպանտ ու ցեղասպան, արհեստածին կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի միջև չի եղել խաղաղություն, չկա ու չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ութ կետեր չեն ստացել իրենց լուծումները։ «Առաջին՝ քանի դեռ Ադրբեջանն առանց որևէ նախապայմանի ու անհապաղ չի ազատել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքն ամբողջությամբ, երկրորդ՝ քանի դեռ Արցախի հայությունը տիրոջ իրավունքով և կարգավիճակով չի վերադարձել իր բնօրրան, որտեղ իր նախնիները ապրել են մոտավորապես երեք հազար տարի անընդմեջ, երրորդ՝ քանի դեռ Ադրբեջանը առանց որևէ նախապայմանի ու անհապաղ չի ազատել իր կողմից առևանգված և Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող բոլոր հայերին, չորրորդ՝ քանի դեռ Ադրբեջանն իր զինված կազմավորման ստորաբաժանումները առանց որևէ նախապայմանի և անհապաղ դուրս չի բերել Հայաստանի Հանրապետության օկուպացրած տարածքներից, հինգերորդ՝ քանի դեռ Ադրբեջանում առկա է ռասայական ատելության հրահրում և ռասիստական կարծրատիպերի տարածում ազգությամբ հայերի նկատմամբ, ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից, վեցերորդ՝ քանի դեռ Ադրբեջանում դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքներ և հրահրում են «ռասայական ատելություն» հայերի հանդեպ, յոթերորդ՝ քանի դեռ Ադրբեջանի հանրային հաստատությունները նպաստում են հայերի նկատմամբ թշնամական տրամադրությունների բորբոքմանը, և վերջինը՝ քանի դեռ Ադրբեջանում հայերի հասցեին պարբերաբար հնչում են ատելության խոսքեր ու նսեմացնող հրապարակային հայտարարություններ։ Քանի դեռ այս կետերն իրենց լուծումները չեն ստացել, ընդ որում՝ ոչ թե առերևույթ, այլ անկողմնակալ դիտորդի համար օբյեկտիվ, անաչառ և համոզիչ լուծումներ, Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու խաղաղություն»։

Իսկ ո՞ւր է մեզ հասցնելու Հայաստանի գործող վարչակազմն իր այս քաղաքականությամբ։ Հասան-Ջալալյանն արձագանքում է՝ փորձում են սրբագրել պատմությունը։ «Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է՝ իսկ գուցե մեր մեղքն է եղե՞լ, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել։ Ուղղակի բառեր չեմ գտնում այս ամենին որակում տալու համար։ Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից։ Հայ ժողովուրդը նախընթաց դարերում բախվել է սարսափելի մարտահրավերների, երբ փորձել են կոտրել իր գենետիկ կոդը, ջնջել իր հիշողությունը, բայց դա ոչ մեկին չի հաջողվել։ Լիահույս եմ, որ Նիկոլ Փաշինյանին նույնպես սա չի հաջողվելու։ Ուզում եմ նաև հույս և ակնկալիք հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալուց հետո նա անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ:

Առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության՝ իրավական ակտերով ստանձնած հանձնառությունները կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով։ Եթե սա տեղի չունեցավ որևէ պատճառաբանությամբ, ինչպիսին էլ այն լինի, կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը տեսանելի ապագայում չի դառնալու բոլոր առումներով կենսունակ պետություն։ Նիկոլ Փաշինյանին քրեական դատարանի առաջ կանգնեցնելը բխում է հայկական պետականության պահպանման և դրա շարունակականության ապահովման հույժ կարևորություն ունեցող անհրաժեշտությունից»,- հավելում է քաղաքագետը։

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ Սահմանադրության նոր տեքստում հղում չի լինելու Անկախության հռչակագրին, որի հիմքում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնահարցերը։ Այս իշխանությունը ոչ մեկ անգամ է ասել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ, իսկ Արցախյան հիմնահարցի մասով Փաշինյանը հայտարարում է՝ փակել են Արցախյան շարժման էջը։ Կարո՞ղ է մեկ քաղաքական գործիչ «փակել» Արցախի հարցը, երբ, ինչպես քաղաքագետ Հասան-Ջալալյանն է նշում, այդ շարժումը մեկ մարդ չի սկսել։ «Այո՛, Արցախյան շարժումը մեկ մարդու նախաձեռնած շարժում չէ։ Դա եղել է համազգային շարժում, ըստ որում՝ չեմ ուզում ընդգծել, որ դա միայն հայ ժողովրդի արցախյան ազգահատվածի նախաձեռնությունն է եղել, գրեթե համահավասար դա սկսվել է նաև Մայր Հայաստանում։ Երբ 1988 թվականի փետրվարի 13-ին շարժումը սկսվեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, դրանից օրեր անց Մայր Հայաստանի մեր հայրենակիցները արագ արձագանքեցին արցախահայության արդար պահանջին։ Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների հրապարակներն ու փողոցները հեղեղվեցին մարդկանց հոծ բազմությամբ։ Համայն հայությունը ոտքի կանգնեց, սա համազգային պահանջ էր, ընդ որում՝ իրավական ակտերով բոլորովին օրինական պահանջ, ինչին Ադրբեջանն արձագանքեց ուժի կիրառմամբ։ Անդրադառնալով դիտարկմանը, թե հնարավո՞ր է մեկ մարդու հաջողվի փակել Արցախյան շարժման հարցը, վստահաբար պնդում եմ՝ դա անհնար է։ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտն ունի 108-ամյա պատմություն։ Այս տարիների շարժընթացի մեջ եղել են տարբեր հանգրվաններ, երբ քայլեր են ձեռնարկվել, նույնիսկ փաստաթղթեր են ստորագրվել, ընդ որում՝ նաև Ադրբեջանի կողմից, որ, իբրև թե, կոնֆլիկտը կարգավորված է։ Կատարվել է այդպիսի 14 փորձ՝ փաստաթղթային ձևակերպում ստացած, բայց դրանք չեն եղել երաշխիք, որ կոնֆլիկտն ավարտվել է։ Արցախի հայության արդար պահանջն այդ փաստաթղթերի մեջ արտացոլված չի եղել, որոշ ժամանակ հետո այս կոնֆլիկտն իր մասին զգալ է տվել։ Մտածել, որ մեկ մարդ կարող է փակել հակամարտությունը, միամտություն է։ Նիկոլ Փաշինյանը բավական չէ ասում է՝ հակամարտությունը լուծված է, հիմա էլ ասում է, թե չպետք է խոսենք Արցախի հայության վերադարձի մասին։ Արցախի հայության՝ որպես բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը սահմանված է մի շարք միջազգային իրավական ակտերով, մասնավորապես՝ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, 1949 թվականի օգոստոսի 12-ին Ժնևում պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան կազմող դիվանագիտական կոնֆերանսի ընդունած «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» կոնվենցիայով, 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով։ Այս երեք հիմնարար փաստաթղթերով Արցախի հայությունը, որպես բռնի տեղահանված, ունի վերադարձի իրավունք։ Բացի այդ, Արցախի հայության վերադարձի իրավունքն արձանագրված է 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևի մեջ, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 18-ի՝ պարտադիր կատարման ենթակա որոշման մեջ, Շվեյցարիայի Համադաշնության երկու պալատների ընդունած բանաձևերում, Բելգիայի Թագավորության դաշնային խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի ընդունած թե՛ 2025 թվականի հուլիսի 17-ի, թե՛ վերջերս՝ ապրիլի 16-ի բանաձևերում, Եվրոպական պառլամենտի՝ 2024 թվականի մարտի 12-ի և հոկտեմբերի 24-ի բանաձևերում։ Այս փաստաթղթերը վկայում են այն մասին, որ նույնիսկ միջազգային հանրությունն այն տեսակետին է, որ այս հակամարտությունը կարգավորված չէ։ Չպետք է խաբենք ինքներս մեզ կամ միմյանց՝ տուրք տալով Նիկոլ Փաշինյանի սին, ոչ համոզիչ հայտարարություններին, թե կոնֆլիկտը կարգավորված է, խաղաղություն է։ Նման բան չկա։ Արցախի բռնի տեղահանված հայության լավագույն շահը իրենց տներ վերադառնալն է՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, իսկ տվյալ հարցի լուծումը մեկ մարդու որոշելիքը չէ, նույնիսկ, եթե այդ մեկ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը»,- եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work