Նոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր Կամենդատյան
BLOGԿապիտուլյացիայի կնիք ։
Նոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ, այլ բացահայտ *արժեհամակարգային դիվերսիա* և հարձակում ազգային ինքնության հիմնասյուների վրա։
Այն, ինչ մենք տեսնում ենք նոր անձնագրերի էջերին, ոչ այլ ինչ է, քան *ազգային սրբապղծություն* և հիշողության կանխամտածված ջնջում։ Երբ պետական կարևորագույն փաստաթղթից «վիրահատական» ճշգրտությամբ հեռացվում են *Բիբլիական Արարատն* ու *Սուրբ Էջմիածինը*, դա այլևս պատահականություն կամ դիզայներական լուծում չէ։ Դա հստակ քաղաքական հրահանգ է՝ ուղղված հայ մարդու գիտակցությունից սրբազան խորհրդանիշները արմատախիլ անելուն։
Ահա թե ինչու է սա զայրութ առաջացնում.
1.Սրբությունների ուրացում. Արարատն ու Էջմիածինը մեր ինքնության ողնաշարն են։ Դրանք հեռացնելը նույնն է, ինչ մարդուց խլել իր անունն ու տոհմածառը։ Սա պետական մակարդակով իրականացվող ուրացում է, որը ծառայում է օտարի օրակարգերին։
2. Անդեմ ու կենցաղային փոխարինում. Սրբազան լեռան և հոգևոր կենտրոնի փոխարեն մեզ պարտադրում են «լավաշի քոլիկների» և ապաքաղաքական պատկերների մի խառնաշփոթ։ Սա ժողովրդին սպառողական զանգվածի վերածելու և նրա հայացքը երկնքից ու պատմությունից դեպի գետին ու կենցաղ իջեցնելու փորձ է։
3. Թշնամական օրակարգի սպասարկում. Այս քայլը լիովին համահունչ է թշնամական պետությունների պահանջներին, որոնք տասնամյակներ շարունակ փորձում են մեզ ստիպել հրաժարվել մեր պատմական իրավունքներից և խորհրդանիշներից։ Իշխանությունը, փաստորեն, դառնում է այդ պահանջների կամակատարը՝ սեփական ժողովրդի գրպանում տեղադրելով մի փաստաթուղթ, որն արդեն իսկ կրում է կապիտուլյացիայի կնիքը ։
Սա ոչ թե «նոր Հայաստանի» դեմքն է, այլ ինքնության սպանդ, ծանակ , որն իրականացվում է լուռ ու համակարգված։ Սիմվոլների պատերազմում այս անձնագիրը դառնում է սեփական պատմությանն ու հավատքին թիկունքից հասցված հարված։
Հունիսի յոթին հետո այդ անձնագիր տրվելու է միայն քպ համակիրներին։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



