Դոնալդ Թրամփի դուստրը առաջին անգամ պոդիում է դուրս եկել
PHOTO22-ամյա Թիֆանի Թրամփը՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի դուստրը առաջին անգամ պոդիում է դուրս եկել՝ որպես մոդել, հայտնում է People-ը:
Հաղորդվում է, որ աղջկա դեբյուտը կայացել է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում: Թիֆանի Թրամփը New-York Fashion week-ում ցուցադրել է Just Drew նորաձև բրենդի արտադրանքը:

Քոլեջի երիտասարդ ուսանողուհին փորձում է ուժերը մոդելային բիզնեսում՝ հետևելով իր խորթ քրոջը՝ մոդել ու բիզնես լեդի Իվանկա Թրամփին:

Աղջկան այդ օրն աջակցելու էին եկել մայրը՝ Մառլա Մեյփլզյն ու NSYNC-ի նախկին մասնակից Լենս Բասսը:

Չնայած հայրը ներկա չի գտնվել դստեր բեմելին, Թիֆանին վստահեցնում է, որ հայրն ու մայրն իրեն աջակցում են այդ հարցում:
Պատրաստեց Past.am-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



