Իրանի դեմ սանձազերծած պատերազմում Միացյալ Նահանգները 25 միլիարդ դոլար է ծախսել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ, որպեսզի Թեհրանին հարկադրի հրաժարվել միջուկային ծրագրից, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Իրանն իր միջուկային ծրագրից չհրաժարվեց, այդ պատճառով էլ Միացյալ Նահանգները գործողություններ ձեռնարկեց՝ հանդես գալով Իսրայելի կողմից»,- ասել է նա՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ելույթի ժամանակ։
Պենտագոնի ֆինանսական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Ջուլս Հերսթն էլ, պատասխանելով կոնգրեսականների հարցերին, ասել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության համար ԱՄՆ 25 միլիարդ դոլար է ծախսել։
«Այդ միջոցների մեծ մասը ծախսվել է զենք-զինամթերքի վրա»,- ասել է նա։
Հատկանշական է, որ առաջին անգամն է, երբ Պենտագոնը տվյալներ է հրապարակում ռազմական գործողության համար ծախսված գումարային միջոցների մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



