Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիրը» լավ է խոստումներ տալու առումով, բայց նաև վաղուց պետք է սովորած լինեինք, որ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, սովորաբար լինում է հակառակը։ Որևէ մեծ խոստում, որ տվել է, չի կարողացել կյանքի կոչել, եղել է կա՛մ հակառակը, կա՛մ ոչ մի բան։ Ամենափայլուն օրինակը «Արցախը Հայաստան է և վերջ»-ն է, որը դարձավ «Արցախն Ադրբեջան է և վերջ»։ Դա դասական օրինակն է, բայց մնացած բոլոր բնագավառներում կարող ենք հանդիպել նույն իրավիճակին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, երբ անդրադառնում ենք կրկին քննարկման տիրույթ վերադարձած Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման և ԵՄ վիզաների ազատականացման թեմային։

Մարգարյանը բերում է դատական համակարգի օրինակը։ «Ուզում էր դատական համակարգի ռեֆորմ իրականացնել, բարեփոխել, դարձնել համակարգն արդար։ Հիմա տեսնում ենք խառը, քաոտիկ, ինչ-որ խայտառակ վիճակ, ընդհանրապես չես հասկանում, թե ինչ է կատարվում։ Մարդկանց բռնում են, մյուս օրը թողնում են, հետո նորից բռնում են, հետո նորից թողնում են, բռնում են ինչ-որ լրիվ անկապ մեղադրանքներով։ Եվ ոչ մի միջազգային կառույց չի ասում, որ Հայաստանի դատական համակարգը լավացել է։ Նույն իրականությունն է բոլոր ոլորտներում։ Ասենք, դպրոցաշինության գործընթացը։ Դպրոցները վերանորոգում են, բայց սեպտեմբերի 1-ից 250 դպրոց են փակելու։ Համատարած այս վիճակն է, խոսքն ու գործը լրիվ հակառակ են։ Ինչ վերաբերում է Եվրոպային միանալու, Եվրոպա գնալու,վիզայի ազատականացման գործընթացներին, ապա դա կա՛մ չի լինելու, կա՛մ ավելի շատ է վատացնելու Հայաստանի ու տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները։ Եթե Հայաստանը նույնիսկ գնա այդ ճանապարհով, վատանալու են հարաբերությունները այլ խաղացողների հետ, նաև վիզայի ազատականացում չի լինելու։ Որքան հիշում եմ, Եվրոպայից որևիցե լուրջ ազդակ չի եղել, որ այդ գործընթացն ուր որ է կյանքի է կոչվելու։ Հակառակը՝ Եվրոպական միության ներկայացուցիչներից մեկը, ով վերջերս այցելել էր Հայաստան, ասել է, որ դա բարդ գործընթաց է, երկար ճանապարհ պետք է անցնել։ Տեսնում ենք նաև Վրաստանի օրինակով, թե դա որքան երկար է տևում, և բազմաթիվ պայմաններ են դնում երկրի առաջ։ Կարծում եմ՝ հերթական խոստումն է լինելու, որ կյանքի չի կոչվելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Եվրոպական միությունը նաև ֆինանսական աջակցություն էր խոստանում Հայաստանի Հանրապետությանը։ «Հայաստանում շատ կազմակերպություններ կան, որոնք սնվում են արևմտյան դրամաշնորհներից։ Երբ Թրամփի վարչակազմը եկավ, այդ դրամաշնորհների մի մասը կտրվեց։ Հիմա որոշ կազմակերպություններ Եվրոպական միության տարբեր ծրագրերի միջոցով են ստանում այդ ֆինանսավորումը։ Դրան գումարած՝ «Եվրոպական առաքելություն» է եկել, որը պետք է օգնի Հայաստանի կառավարությանը հիբրիդային պատերազմի դեմ պայքարի հարցում։ Որոշ գումարներ, որքան հասկանում եմ, գալիս են, դրա համար ակտիվություն ենք տեսնում, դրա համար որոշները քաղաքական գործընթացների մեջ են, ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացնում։ Բայց հարցի մյուս կողմն էլ կա, որ Եվրոպական միությունը և, ընդհանրապես, բոլոր խաղացողները, որոնք ռեալ ազդեցություն ունեն տարածաշրջանում, տեսնում են, որ լարված վիճակ է, և բարդ է ասել, թե ուր կգնա Հայաստանը ընտրություններից հետո։ Մի կողմից՝ ուզում են օգնել Հայաստանին, մյուս կողմից՝ կարծում եմ, որ ընդդիմությունը ճիշտ քաղաքականություն որդեգրեց։ Մի շրջան ասում էին՝ Եվրոպան պաշտպանում է Փաշինյանին, հիմա դրանով չեն սահմանափակվում, որքան էլ պաշտպանի, փորձում են փաստերով խոսել և ցույց տալ, որ և՛ ժողովրդավարությունը նորմալ վիճակում չէ, և՛ մարդու իրավունքներն են խախտվում, և՛ Եկեղեցու դեմ է պայքար մղվում։ Այդ փաստերի ճնշման տակ եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել, մի կողմից՝ ուզում են օժանդակել Փաշինյանին, բայց նաև չեն ուզում, որ իրենց անվան հետ կապվեն, ասենք, մարդու իրավունքների խախտումները և այլն»։

Նախընտրական այս շրջանում իշխանությունը ոչ միայն «պայքարում» է հիբրիդային պատերազմի դեմ, այլ նաև ճնշումներ է գործադրում դաշտում իրեն մրցակից համարող ուժերի և գործիչների վրա։ Բայց աշխատո՞ղ գործիք է, ի մասնավորի, տարաբնույթ ձայնագրությունների հրապարակումը, երբ հասարակությունը Բագրատ Սրբազանի ձայնագրության, Արշակ Սրբազանի տեսագրության մասով համոզվեց, որ մի դեպքում ցանկացած ձայնագրություն կարելի է ներկայացնել նախընտրելի ձևով, իսկ մյուս դեպքում տեսագրությունը բացարձակ կապ չուներ Սրբազանի հետ։ «Կարծում եմ՝ ժամանակի հետ նմանատիպ ձայնագրություններն ավելի քիչ ազդեցություն են ունենում հանրության լայն շերտերի վրա։ Երբ հիմա նայում ես ավելի վաղ տեղի ունեցած իրադարձություններին, ամեն ինչ զավեշտ է թվում։ Կարծում եմ՝ շատ դժվար է գտնել մարդ, որը հավատում է, որ, ասենք, Բագրատ արքեպիսկոպոսն ուզում էր պետական հեղաշրջում անել։ Այդ մեղադրանքի հիմքում ինչ-որ մի հեռախոսային կիսախոսակցություն է, մի թղթի վրա էլ ինչ-որ մեկը խզբզել է։ Փոքր ժամանակ երեխաներն այդպես պատերազմ-պատերազմ էին խաղում, գրում էին՝ սա կանենք, այնպես կանենք և այլն։ Դրա հիման վրա գործ է հարուցվել։ Նայում ենք դատական նիստերը, որևէ բան չի ապացուցվում, հակառակը՝ աստիճանաբար բոլորի խափանման միջոցը փոխում են տնային կալանքի և այլն։ Տպավորություն է, որ դատավորն էլ է սպասում ընտրություններին։ Բովանդակային առումով ռեալ շարժ, որը կապացուցի այդ մեղադրանքը, չկա։ Կամ Սամվել Կարապետյանի քրեական գործը։ Դա ուղղակի զավեշտ էր։ Մարդն ընդամենն ասել էր՝ մեր ձևով ենք մասնակցելու։ Տարբեր կուսակցություններից կալանավորված մարդիկ կան, պատգամավորներ, քաղաքացիներ և այլք։ Հիմա էլ ընտրակաշառքի գործերով այդ ձայնագրություններն են ասպարեզ եկել։ Մի զավեշտ էլ դա է։ Լսում ես ձայնագրությունը, մարդն ասում է՝ լավ կլինի, աշխատանք էլ կլինի։ Դա համարում են ընտրակաշառք։ Բոլոր կուսակցությունները դա խոսք են տալիս իրենց ծրագրերում, ասում են՝ որ մենք հաղթենք, աշխատանք կլինի, լավ կապրեք և այլն։ Հիմա բոլորին պետք է բռնե՞ն։ Հիմա մենք էլ կարող ենք հեռախոսով մեկի հետ խոսելիս ասել՝ երբ հաղթենք, քեզ կոնյակ եմ հյուրասիրելու կամ էլ ռեստորան ենք գնալու։ Պետք է մեզ ասեն՝ ընտրակաշա՞ռք եք առաջարկել։ Զավեշտալի է նաև այն, որ հոդվածը, որով մեղադրանք են առաջադրում, իսկապես, այդ անորոշությունն ունի։ Գրված է, որ չի կարելի տալ բարեգործական խոստում։ Հիմա թող մեկը լիարժեք բացատրի՝ բարեգործական խոստումը ո՞րն է։ Հիմա ռեստորան գնալու կամ կոնյակ խմելու խոստումը օրենքի խախտո՞ւմ է։ Եթե օրենքի այդ հոդվածը կարդաս, կարող է և խախտում է։ Այդ հոդվածը «Քաղաքացիական պայմանագիրն» է փոփոխել մեկ տարի առաջ։ Մարդիկ և՛ ավելի քիչ են հավատում այդ ձայնագրություններին, և՛ ՔՊ-ի գլխավոր՝ խաղաղության խոստմանը։ Լավ է աշխատում ընդդիմությունը, ասում է՝ խաղաղություն չեք բերելու, բերել եք պատերազմ, գաք իշխանության, նորից եք բերելու պատերազմ, եթե մեկը բերի խաղաղություն, դա կլինի ընդդիմադիր ուժը, ոչ թե դուք։ Դա ավելի հիմնավոր ձևով կարելի է ներկայացնել։ 2018 թվականին Նիկոլը եկավ իշխանության։ 2020 թվականին եղավ պատերազմ, 2021 թվականին մնաց իշխանության, 2023 թվականին եղավ Արցախի հայաթափումը։ Եթե էլի մնաց իշխանության, ինչը, կարծում եմ, չի լինի, նա այնքան կգնա զիջումների Ադրբեջանի հետ, որ էլի կլինի կոնֆլիկտային իրավիճակ, կրկին կարող են լինել ռազմական բախումներ։ Դա ավելի ռեալ սցենար է։ Երբ որևէ ընդդիմադիր ուժ գա իշխանության՝ ոչ պարտվածի կարգավիճակով, նորմալ կբանակցի և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ»,- հավելում է քաղաքական վերլուծաբանը։

Քննարկում ենք խաղաղություն-պատերազմ դիլեման։ Այստեղ կա նաև Նիկոլ Փաշինյանի վերընտրման պարագայում Հայաստան 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» հարցը։ «Եթե նա վերընտրվում է, շարունակում է տանել իր գիծը։ Սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա։ Գործընթացը կանգնած է, չնայած երկու տարի անցել է, ինչ Տավուշում տարածքներ ենք տվել Ադրբեջանին։ Ինչո՞ւ այդ գործընթացը չի շարունակվում։ Չի շարունակում այն պատճառով, որովհետև պետք է շարունակվի այնտեղ, որտեղ Ադրբեջանն է ուզում, դրա համար հիմա չեն անում, որ Փաշինյանը ընտրվի, այնտեղ անեն սահմանազատում, որտեղ իրենց է ձեռնտու։ Լողացող գործընթաց կլինի, ինչ-որ մի տեղ էլի տարածքներ կզիջենք, որտեղ, օրինակ՝ անկլավներն են։ Մի քիչ այդտեղ կզիջեն, Ադրբեջան-Նախիջևան կապը կլինի, թե ինչպես դա կկոչվի, կարևոր չէ, այդտեղ նաև անվտանգության հարց առաջ կգա։ Ադրբեջանն ասելու է՝ թող մեր փախստականները «վերադառնան»։ Սկզբից կասի՝ չէ, բայց հետո կարող է ինչ-որ գործընթաց սկսվել, որ կարող է գան և այլն։ Այդ ամենը կարող է հասցնել կրիտիկական կետի, արդեն հնարավոր չի լինի բավարարել Ադրբեջանի պահանջները խաղաղ ձևով, ու նորից կլինի բախում։ Այդ քաղաքական գիծն է պայթյունավտանգ։ Ո՞վ կարող էր 2018 թվականին պատկերացնել, որ 2023 թվականին Արցախում հայ չի մնա։ Դրա համար այն, ինչ անհնարին է թվում այսօր, Փաշինյանի իշխանության օրոք հնարավոր է, որ իրականություն դառնա»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future