Թբիլիսիի օդանավակայանը մառախուղի պատճառով չի կարողացել ընդունել տասը չվերթ, այդ թվում՝ Ստամբուլի չվերթը
INTERNATIONAL NEWSԹբիլիսիի միջազգային օդանավակայանը թանձր մառախուղի պատճառով չի կարողացել ընդունել տասը չվերթ, այդ թվում՝ Ստամբուլի չվերթը, որով Վրաստան պետք Է ժամաներ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Այդ մասին, փետրվարի 17-ին հայտնել Է օդանավակայանի վարչակազմը:
«Չվերթերի մի մասը չեղյալ են հայտարարվել, առանձին դեպքերում հարկ Է եղել օգտագործել հարեւան երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի օդանավակայանները: Մասնավորապես, չեղարկվել Է «Թուրքական ավիաուղիների» երկու չվերթ, ինչպես նաեւ Pegasus-ի եւ Atlas global-ի չվերթերը: Կիեւից չվերթը տեղափոխվել Է… Ուշացումով կկատարվի Մոսկվայից չվերթը: Fly Dubai-ի ինքնաթիռը վայրԷջք կկատարի Երեւանում, նաեւ չի հաջողվել ընդունել Չինաստանից մեկնած ինքնաթիռը, որը վայրԷջք Է կատարել Բաքվում»,-հայտնել են Թբիլիսիի օդանավակայանի վարչակազմում:
Թուրքիայի դեսպան Զեքի Լեւենթ Գումրուքչուն նշել Է, որ Ստամբուլից Թբիլիսի պետք Է ժամաներ Թուրքիայի ԱԳ նախարարը, «սակայն չվերթը չի իրականացվել անբարենպաստ եղանակի պատճառով»:
Նախօրյակին չկատարված բոլոր չվերթերը կիրականացվեն փետրվարի 17-ին: Վրաստանի մայրաքաղաքում մառախուղն աստիճանաբար ցրվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



