Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի ծովային շրջափակումը հակասում է Պարսից ծոցի երկրների շահերին և չի օգնի Միացյալ Նահանգներին հասնել իր նպատակներին Իրանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մեր թշնամիները, վերանայելով իրենց մոտեցումը, դիմել են ծովային շրջափակման և ծովային առևտրային ուղիների աշխատանքի սահմանափակման ռազմավարությանը՝ որպես Իրանի կառավարության և ժողովրդի վրա ճնշում գործադրելու նոր գործիք։ Ծովային շրջափակում և սահմանափակումներ մտցնելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին, տարածաշրջանի երկրների շահերին, համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը և որևէ արդյունք չի ունենա»,- ասել է Փեզեշքիանը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



