Ռուսաստանի Ռոստով քաղաքում մասնավոր մանկապարտեզում տեղի ունեցած դեպքը ծնողներին սարսափի մեջ է գցել։ Երկու երեխաների մայր Վալերիան պատմում է, որ երբ ամուսնու հետ գնացել են երեխաներին վերցնելու, դուռը փակ է եղել, իսկ զանգերին ոչ ոք չի պատասխանել։
Մոտ մեկ ժամ ծնողները մնացել են անորոշության մեջ՝ վախենալով ամենավատից։ Ի վերջո, հայրը կոտրել է պատուհանը և մտել ներս։ Այնտեղ նա տեսել է, որ ուսուցչուհին քնած է հատակին, իսկ երեխաները մնացել են առանց հսկողության։
Պարզվել է, որ մանկապարտեզը պաշտոնապես շաբաթ-կիրակի չի գործել, և երեխաներին հսկել է տնօրենի հարազատներից մեկը։ Տնօրենը, սակայն, միջադեպը որակել է որպես թյուրիմացություն և հերքել մեղադրանքները։
Մայրը մտադիր է դիմել իրավապահներին։ Մասնագետների խոսքով՝ նման դեպքերում ծնողները կարող են դիմել ոստիկանություն և պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին՝ անչափահասների նկատմամբ անփութության համար։