Որպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան
BLOGԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ, որով հանձն առանք միավորելու մեր ջանքերը՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։
Այս իրադարձությանը նախորդել են մոտ մեկ ամիս տևած բանակցություններ, մեր քաղաքական ծրագրերի համադրման ծավալուն աշխատանք, համատեղ գործունեության մոդելի հստակեցում, թիմերի մերձեցում՝ այս ամենի արդյունքում մենք այժմ պատրաստ ենք միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը, ինչպես նաև՝ համատեղ իրականացնել ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։
Որպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն ընտրությունների միջոցով, փոխարենը երկրում նոր ազգային իշխանություն ձևավորել՝ դեպի ապագան միտված հստակ ռազմավարությամբ: Այս նպատակին մենք կծառայեցնենք մեր բոլոր ուժերը՝ ակնկալելով նաև մեր բոլոր համախոհների և աջակիցների օժանդակությունը: Բոլորիս հաջողությու՛ն եմ ցանկանում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



