«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը վնասվածք էր ստացել Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում (1-1):
Հենց արգենտինացին էր դարձել լոնդոնյան թիմի դարպասն ուղարկված միակ գոլի հեղինակը՝ 56-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Սակայն հանդիպման 77-րդ րոպեին հարձակվողը վնասվածքի պատճառով ստիպված էր լքել խաղադաշտը։
Հայտնի լրագրող Գաստոն Էդուլի թարմացված տեղեկությունների համաձայն՝ Ալվարեսի առողջական վիճակի հետ կապված մտահոգվելու կարիք չկա, և նա հաստատ կհասցնի ապաքինվել պատասխան խաղի համար: Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նույնպես հասկացնել է տվել, որ արգենտինացի հարձակվողը կկարողանա մասնակցել եզրափակիչի ուղեգրի համար մղվող վճռորոշ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» և «Արսենալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին՝ Լոնդոնում։
Հետևեք մեզ՝ այստեղ



