Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Աշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք

ECONOMICS

Մայիսի 1-ը սովորաբար ընդունված է համարել տոնական օրացույցի մաս, սակայն տնտեսական տեսանկյունից այն հաշվետվության օր է՝ աշխատանքի արդյունավետության և ստեղծած արժեքի գնահատման պահ:

Վերջին շրջանում Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտում նկատվում են դրական զարգացումներ և կառուցվածքային տեղաշարժեր։ Տեղական արտադրողների կողմից իրականացվող ներդրումները և արտադրական չափանիշների բարձրացումը նոր որակ են տալիս շուկային՝ տնտեսության մեջ մեծացնելով հայկական արտադրանքի կշիռը։

Այս միտումների համատեքստում հատկանշական են «Աթենք» մսամթերքի ընկերության արձանագրած ցուցանիշները։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ ընկերությունը զբաղեցրել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 27-րդ հորիզոնականը։ Սա փաստում է ընկերության կայուն զարգացման և սննդամթերքի արտադրության ոլորտում ունեցած նշանակալի դերի մասին։

Վերջին շրջանում արտադրական հզորությունների ընդլայնումն ու որակի վերահսկման միջազգային համակարգերի (ISO, HACCP) ներդրումը հնարավորություն են տվել ընկերությանը սահմանել սննդի անվտանգության նոր նշաձող՝ դրանով իսկ ամրապնդելով ու արդարացնելով սպառողների բազմամյա վստահությունը։ (Հիշեցնենք, որ նախորդ տարի ընկերությունը գործարկեց իր նոր՝ տարածաշրջանում նմանը չունեցող արտադրական համալիրը)։

«Աթենք»-ի ներդրումը պետական բյուջեում ունի հստակ սոցիալական հասցեատեր: Այն գումարները, որոնք ընկերությունը վճարում է որպես հարկ, վերածվում են ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների և այլն: Սակայն Մայիսի 1-ի գլխավոր շահառուն աշխատող մարդն է: «Աթենք»-ի պարագայում գործ ունենք մի ընկերության հետ, որտեղ աշխատում է շուրջ 1600 աշխատակից: Ընկերությունն ապահովում է կայուն աշխատավարձ և մասնագիտական աճի այնպիսի միջավայր, որտեղ մարդն իրեն գնահատված է զգում: Հենց այս մարդկանց շնորհիվ է, որ հայկական արտադրանքը մրցունակ է դառնում նաև միջազգային հարթակներում: Ընկերության տնտեսական կայունությունն ու արձանագրած արդյունքները ամուր հիմք են ստեղծում նաև արտաքին շուկաներում դիրքերի ամրապնդման համար։ «Աթենք»-ի առաջիկա ծրագրերում առանցքային տեղ ունի արտահանման ծավալների ընդլայնումը և հայկական արտադրանքի ներկայացվածության մեծացումը միջազգային շուկաներում։ Սա ոչ միայն ընկերության զարգացման հաջորդ փուլն է, այլև կարևոր քայլ՝ ուղղված արտերկրում հայկական արտադրանքի վարկանիշի բարձրացմանը։

Հատկանշական է նաև, որ սննդամթերքի ներքին շուկայում առկա լայն ընտրության և ներկրված մսամթերքի հետ ակտիվ մրցակցության պայմաններում սպառողն ընտրում է տեղականը։ Սա վկայում է այն մասին, որ հայ սպառողի համար որոշիչ գործոն է դարձել ոչ թե պարզապես հայտնի անունը, այլ արտադրանքի թարմությունը, անվտանգության բարձր ստանդարտները և համային նախապատվությունները։ Ընկերությանը հաջողվել է տարիներ շարունակ ապացուցել, որ հայկական արտադրանքը ոչ միայն չի զիջում, այլև իր որակական և տեխնոլոգիական բնութագրերով գերազանցում է արտասահմանյան շատ հայտնի ընկերություններին։ Սա վստահության այն բարձր մակարդակն է, որը ձևավորվում է տարիների հետևողական աշխատանքի և սպառողի առջև բացարձակ պատասխանատվության շնորհիվ։

«Աթենք»-ի արձանագրած արդյունքները հայկական արտադրության մրցունակության յուրօրինակ ցուցիչ են՝ փաստելով, որ հետևողական աշխատանքի և ռազմավարական ներդրումների շնորհիվ հնարավոր է հասնել տնտեսական բարձր ցուցանիշների։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris