Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի Սարգսյան
BLOGՄայիսի 1-ն աշխատավորի օրն է՝ մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պահում ու առաջ են տանում մեր երկիրը։ Այն օրն է, երբ պետք է առանձնահատուկ կարևորել ոչ միայն աշխատանքի արժեքը, այլև աշխատող մարդու իրավունքներն ու արժանապատիվ կյանքը։
Աշխատանքը պետք է լինի ոչ միայն ապրուստի միջոց, այլև ինքնաիրացման, կայունության և արժանապատիվ կյանքի հիմք։ Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ պաշտպանված են աշխատողի իրավունքները, երբ գործում են արդար պայմաններ, և երբ յուրաքանչյուր ոք վստահ է, որ իր աշխատանքը գնահատվում է։
Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը։ Որտեղ չկա շահագործում, կա հնարավորություն զարգանալու, առաջ շարժվելու և ստեղծելու։
Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ։ Այն հասարակությունները, որոնք պաշտպանում են աշխատողի իրավունքները և խրախուսում արդար աշխատանքային հարաբերությունները, ունեն առավել կայուն տնտեսություն և ավելի բարեկեցիկ կյանք։
Կանգնած ենք կարևոր ընտրության առաջ՝ ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել։ Այդ ընտրության հիմքում պետք է լինի նաև մեր վերաբերմունքը աշխատանքի և աշխատող մարդու իրավունքների նկատմամբ։
Մենք պետք է հստակ գիտակցենք՝ աշխատող մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե ընտրություն է, այլ պարտադիր պայման՝ բարեկեցիկ, արժանապատիվ, արդար և ուժեղ պետություն ունենալու համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



