Իրանը հրաժարվել է սահմանափակել նավթի արդյունահանումը
INTERNATIONAL NEWSԻրանի իշխանությունները հայտարարել են, որ տրամաբանություն չեն տեսնում նավթի արդյունահանման մակարդակը սահմանափակելու մեջ եւ մտադիր չեն միանալ համապատասխան պայմանավորվածությանը, որը փետրվարի 16-ին Դոհայում ձեռք Է բերվել Ռուսաստանի եւ ՕՊԷՔ-ի անդամ երեք երկրների միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ՕՊԷՔ-ի հետ Իրանի գործակցության համար պատասխանատու պաշտոնյաների խոսքով՝ շատ երկրներ նավթի արդյունահանումն ավելացնում Էին այն ժամանակ, երբ Թեհրանը գտնվում Էր Արեւմուտքի պատժամիջոցների տակ: Այժմ, երբ այդ պատժամիջոցները չեղարկված են, Իրանն ինքն Է մտադիր ավելացնել նավթի արդյունահանումը:
Թեհրանի որոշումը անհնարին Է դարձնում Դոհայում ստորագրված համաձայնագրի իրագործումը, քանի որ դրանում, որպես պարտադիր պայման, նշված Է ՕՊԷՔ-ի անդամ բոլոր երկրների համաձայնությունը համանման միջոցառումներին: Դրա հետ մեկտեղ բացառված չԷ, որ բանակցությունները կշարունակվեն:
Նավթային կարտելի անդամ մի քանի այլ երկրներ արդեն հանդես են եկել համաձայնագրի աջակցությամբ: Մասնավորապես, նավթի արդյունահանման մակարդակը սահմանափակելուն միանալու պատրաստակամություն են հայտնել Քուվեյթի իշխանությունները:
Նավթի արդյունահանումը այս տարվա հունվարի մակարդակին սառեցնելու վերաբերյալ համաձայնագիրը կնքել են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քատարը եւ Վենեսուելան: Համաձայնագրի նպատակը շարունակաբար անկում ապրող նավթի գների բարձրացումն Է: Մինչդեռ շուկաները թերահավատորեն են արձագանքել Դոհայի հանդիպման արդյունքներին, քանի որ դրա մասնակիցներին հարկ կլինի համաձայնության գալ եւս տասը երկրների հետ, ներկառյալ Իրանը:



