Հին առանձնատան մումիայի առեղծվածը բացահայտվել է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայում պարզվել է 2010 թվականին լքված առանձնատան նկուղում հայտնաբերված մումիֆիկացված մարմնի ինքնությունը, հայտնում է Daily Mail-ը։
Հետաքննությունը սկսվել է հարևանների բողոքներից․ նրանք ոստիկանությանը հայտնել էին, որ հին տնից տհաճ հոտ է տարածվում։ Ոստիկանները ստիպված են եղել տուն մուտք գործել հարակից այգուց տանող աստիճաններով։ Հոտի աղբյուրը որոնելիս նրանք իջել են նկուղ, որտեղ էլ հայտնաբերել են մումիֆիկացված մարմինը։ Աճյունն այնպիսի վիճակում էր, որ մի քանի ոստիկանների մոտ սրտխառնոց է առաջացել։
Տասնվեց տարի անց մումիայի գաղտնիքը բացահայտվել է։ Պարզվել է, որ այն պատկանում էր Ֆրենկ անունով իռլանդացի շինարարի, որը վարձակալել էր տան մի մասը՝ տանտեր Նիկոլ Հալբրիտերից։
Հալբրիտերը նախկինում բնակվել էր առանձնատանը մոր հետ, սակայն 2008 թվականին մոր մահից հետո կորցրել էր հետաքրքրությունը տան նկատմամբ։ Նա տեղափոխվել էր այլ վայր, դադարեցրել էր տան խնամքը և սկսել էր առանձին սենյակները վարձակալության տալ։ Ենթադրվում է, որ նա տեղյակ չի եղել Ֆրենկի մահվան մասին և, հետևաբար, ժամանակին չի դիմել ոստիկանությանը։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



