Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Հիշում եմ ու ժպտում էն մեկին, ում դեռ պետք է սիրահարվեմ. Ռաֆայել Երանոսյան

PHOTO

 Life.panorama.am-ը գրում է.

 Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Ռաֆայել Երանոսյանը՝ առանց բեմական դիմակի:

Մանկությանս ամենավառ հիշողությունները...

Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են էն օրերի հետ, որպիսիք այսօր ոչ մի երեխա չի ունենում: Մանկությունս մասամբ անցել է Սովետական ժամանակշրջանում, մասամբ էլ անկախ Հայաստանի առաջին տարիներին: Հիշում եմ՝ մութ ու ցուրտ տարիներին բակի երեխաներով հավաքվում էինք, ճամբարներ ու խաղեր կազմակերպում: Էն ժամանակ իսկական ընկերություն կար, կարող էինք  հավաքվել մեր սարքած փոքրիկ տնակում, ամեն մեկս տանից մի բան բերեր ու հաց, պանիր, լոլիկով մի մեծ քեֆ կազմակերպեինք, ինչը հետո դարձավ մանկության ամենավառ հիշողություններ: Հիշում եմ՝ հատկապես ամառային արձակուրդներին առավոտից մինչ ուշ գիշեր մեր բակի երեխաներով իրար հետ էինք, հետո քրտնած ու ցեղոտ գնում էինք տուն, մեր մամաները ջղայնանում էին, շատ անգամ մեզ ծեծում, բայց մեկ է, դրանք էլ դարձան մանկության լավագույն հիշողություններ:

 Եկաորովհետեւ...

Եկա, որ ասեմ ներսումս եղած ասելիքը ու կարծում եմ՝ դա ինձ մոտ ստացվում է: Ես լույս աշխարհ եկա ապրելու համար, սիրում եմ կյանքը, սիրում եմ մարդկանց, ընկերներիս: Իմ գալու համար յուրաքանչյուր օր շնորհակալ եմ Աստծուն:

 Ճակատագրական կետ...

Ճակատագրական կետ էր հենց մասնագիտությունս, որի մեջ ասես մխրճվեցի ու օր օրի ավելի սիրեցի. Մինչ օրս էլ զգում եմ, որ գնալով ավելի եմ սիրում դերասանական արվեստը:

Հիշում եմ ու տխրում...

Հիշում եմ ու տխրում… շատ բան ունեմ հիշելու ու տխրելու, բայց աշխատում եմ շատ չտխրել: Մայրիկիս եմ հիշում ու շատ եմ տխրում: Հիշում եմ անցած օրերն ու էլի տխրում, որ չեն կրկնվելու, երեկվա օրս էլ, երբ հիշում եմ, կրկին տխրում եմ, որ արդեն անցած է: Յուրաքանչյուր անցած բանի համար տխրում եմ, երբ հիշում եմ, բայց փորձում եմ շատ չտխրել, որպեսզի կյանքս դրական մթնոլորտում անցնի:

Հիշում եմ ու ժպտում...

Հիշում եմ ու ժպտում էն մեկին, ում դեռ պետք է սիրահարվեմ: Նա դեռ չկա, բայց երբ հիշում եմ, որ լինելու է մեկն, ով ինձ պետք է գրավի, խեղճացնի ու առնի ես-ս, մեջս դրական, խորը շնչով ժպիտ է առաջանում:

 Ափսոսում եմ ...

Ափսոսում եմ, որ այն, ինչ կարող էի անել ավելի շուտ, չգիտես ինչու չարեցի:

 Վստահ եմ...

Վստահ եմ, որ մենք հաղթելու ենք ու ունենալու ենք լավ Հայաստան, հզոր պետություն: Ես վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու:

Նպատակ ունեմ...

Նպատակ ունեմ չնահանջելու, սիրում եմ ժամանակի հետ առաջ գնալ, ոչ թե տեղում դոփել:

Չասացի կներես ու...

Չասացի կներես ու փոշմանեցի, որովհետեւ ըստ իս «կներես» պետք է ասի յուրաքանչյուրը: «Կներես»-ը շատ լավ բառ է, ես աշխատել եմ միշտ, երբ մեղավոր եմ, ասել այդ բառը:

Կարոտում եմ...

Կարոտում եմ ամեն ինչին, բոլորին, ուղղակի կարոտում եմ:

Սիրում եմ...

Սիրում եմ մարդկանց, թեպետ մարդն ինքն իրենով վատ երեւույթ է:

Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել...

Կցանկանայի մարդկանց մեջ չարությունը փոխել, հանել այն, որպեսզի մեկը մյուսի հանդեպ բարի լինեին: Իսկ իմ կյանքում անփոփոխ կթողնեի այն մարդկանց, ովքեր կան իմ կյանքում, նրանք, ում ընդունել եմ հենց այնպիսին, ինչպիսին կան, չէի ցանկանա փոխվեն:

 Գնում եմ դեպի...

Գնում եմ դեպի պայծառ ապագան, այնտեղ, ուր կրակ, լույս ու ձգտում կա:

 Պայքարել եմոր...

Պայքարել եմ, որ…չէ, երբեւէ չեմ պայքարել, դեռ չեմ պայքարել:

Հպարտ եմ ինձնովորովհետեւ...

Հպարտ եմ ինձնով, որովհետեւ ունեմ լավ ընկերներ, շրջապատված եմ լավ մարդկանցով, լավ թատրոնում եմ աշխատում ու ունեմ լավ կոլեկտիվ: Հպարտ եմ ինձնով, որովհետեւ ունեմ կողքիս մարդիկ, որոնցով հպարտ եմ:

Վախենում եմ...

Վախենում եմ վերեւում նշված մարդկանց կորցնելուց:

Երազում եմ...

Երազում եմ…ուղղակի երազում եմ…երազում եմ այն մեկին տեսնել, ում պետք է սիրահարվեմ, երազում եմ, որ խաղաղ ապրենք, որ յուրաքանչյուր զինվոր տուն գնա, մարդիկ լավ ապրեն, աշխատանք ունենան:

Կգա մի օր ու ես...

Կգա մի օր ու ես կասեմ… կգա մի օր, ու մարդիկ կհասկանան, որ էն ամենն, ինչի մասին խոսեցի, ճիշտ էր:

Շնորհակալ եմ...

Շնորհակալ եմ ծնողներիս, ընկերներիս, էն ամենին, ինչ շրջապատում է ինձ: Շնորհակալ եմ հանդիսատեսիս, որ միշտ կողքիս են, ես նրանց շատ եմ սիրում, երդվում եմ՝ շատ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders