Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան կողմին փոխանցված պլանում Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է 30 օրվա ընթացքում պայմանավորվել մարտական գործողությունների դադարեցման, շրջափակման վերացման և Հորմուզի նեղուցի բացման շուրջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Axios պորտալին։
Պորտալի զրուցակիցները նշել են, որ Վաշինգտոնն իրանական կողմից ստացել է շրջանակային համաձայնագրի վերաբերյալ 14 կետից բաղկացած առաջարկ։ Հոդվածում ասվում է, որ, ըստ առաջարկին ծանոթ երկու աղբյուրների, դրանում մեկամսյա ժամկետ է սահմանված այնպիսի համաձայնագրի շուրջ բանակցությունների համար, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացումը, ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման դադարեցումը և Իրանում ու Լիբանանում պատերազմի վերջնական ավարտը։
Ինչպես նշում է Axios-ը, համաձայն իրանական առաջարկի, միայն նման գործարքի կնքումից հետո կսկսվի բանակցությունների ևս մեկ ամիս՝ փորձելու համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած առաջարկ, որը պարունակում էր համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզ։ Այս փաստաթուղթը փոխանցվել է ի պատասխան ամերիկյան կողմի նախկինում ստացված նախաձեռնության, որը բաղկացած էր 9 կետից։
Հետևեք մեզ՝ այստեղ



