Հայաստանի Հանրապետությունն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում
INTERNATIONAL NEWSՀայաստանի Հանրապետությունը 2016թ. ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, 2016թ. հունվարին ՀՀ կառա վարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 150,039.00 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2016թ. տարեկան անդամավճար:
Պատվո ցանկում ընգրկվել են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները: Այս տարի պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 27-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



